ՀՀ արդարադատության նախարար, Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի նախագահ Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի նիստը:
Վերջինի ընթացքում հայտարարվել է «Աջակցություն Հայաստանի կարողությունների բարելավմանը՝ ԱՃԹՆ իրագործելու և ընդերքօգտագործման թույլտվությունների ու պայմանագրերի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման նպատակով» ծրագրի մեկնարկը:
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, ինչպես նաև շահագրգիռ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին նոր ծրագրին աջակցելու համար և նշել, որ արդեն իսկ հաստատվել է 2017-2018 թվականների աշխատանքային ծրագիրը, որում կարևոր տեղ են զբաղեցնում օրենսդրական ու ինստիտուցոնալ հիմքերի վերհանման վերաբերյալ ուսումնասիրությունները:
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը շնորհակալություն է հայտնել բազմաշահառու խմբի նիստի ներկայացուցիչներին ու կարևորել ծրագրի մեկնարկը, որն, ըստ դեսպանի, կարող է երկկողմանի արդյունք ապահովել: «Մենք պատրաստ ենք աջակցելու ծրագրի իրագործմանը, մենք հավատում ենք, որ այն կտա սպասված արդյունքը, որով կբարձրացնենք ոլորտի վերաբերյալ տեղակատվության թափանցիկությունն ու կարողությունը»,- ընդգծել է դեսպանը:
Ծրագրի շրջանակում կուսումնասիրվեն ոլորտը կարգավորող օրենսդրությունը, ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրման և գրանցման առանձնահատկությունները, պայմանագրերը հանքարդյունահանող կազմակերպությունների հետ, ինչպես նաև հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտմանն առնչվող հարցեր:
Նիստի ավարտին ԲՇԽ անդամները քննարկել են մի շարք այլ հարցեր:
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44