Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում, հուլիսի 16-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մասնակցել է ՊԲ շտաբում կայացած խորհրդակցությանը, որի ժամանակ Արցախի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը ներկայացրել է ընթացիկ տարվա ձեռքբերումները, կատարված և ընթացքի մեջ գտնվող հիմնական աշխատանքները: Անդրադարձ է կատարվել ՊԲ շտաբում սարքերի միասնական կառավարման համակարգի ներդրման, մարտական հենակետերի լրակահավորման, ինժեներական և ամրաշինական կառույցների ամրապնդման հարցերին:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։
Նույն օրը ՊԲ զորամասերից մեկում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նորակոչիկների հետ, հետաքրքրվել բանակային կյանքի առաջին օրերի տպավորություններով։
«Դուք եկել եք կատարելու հայրենիքը պաշտպանելու անչափ կարևոր առաքելությունը: Վստահեցնում եմ, որ ողջ հայ ժողովուրդը՝ ոչ միայն ձեր ընտանիքները, այլև բոլորը, ուշի-ուշով հետևում են ձեր ամեն քայլին, ձեր արձանագրած ամեն մի հաջողությանը և մտահոգվում ձեզ հուզող խնդիրներով: Ես երաշխավորում եմ, որ ՀՀ և ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն անում են հնարավորը, որպեսզի ձեր ծառայությունն անցնի առավալագույնս արդյունավետ»,- դիմելով նորակոչիկներին, նշել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Հանդիպման ավարտին Վիգեն Սարգսյանը, զինվորական ճաշարանում, ընթրել է զինվորների հետ:
Ավելի ուշ, զորամասի շարահրապարակում, ՀՀ պաշտպանության նախարարն ու զինանձնակազմը դիտել են «Կյանք ու կռիվ 2» ֆիլմը:
Վիգեն Սարգսյանն այցելել է նաև ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած Վարդան Ավակիմյանին: ՀՀ պաշտպանության նախարարը զորացրված երիտասարդից հետաքրքրվել է զինվորական ծառայության հետ կապված ամենատարբեր խնդիրների մասին և ներկայացրել «Դիտակետ» անվանումով նոր նախագիծը, որով նախատեսվում է անանուն հարցումներ իրականացնել զորացրված զինծառայողների շրջանում, որոնց արդյունքներով հնարավոր կլինի վերհանել ծառայության ընթացքում զինծառայողների արձանագրած հիմնական բացթողումները և նախանշել դրանց լուծման առավել արդյունավետ ուղիները:
Եռօրյա այցի վերջին օրը՝ հուլիսի 17-ին, ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր, զրուցել դիրքապահների հետ, ծանոթացել հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինչպես նաև հակառակորդի հնարավոր ոտնձգություններին առավել նպատակային հակազդելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Արցախ կատարած այցի շրջանակում Վիգեն Սարգսյանը հանդիպել է նաև Հադրութում մեկնարկած համահայկական ուսանողական ճամբարի մասնակիցների հետ, պատասխանել ճամբարականներին հետաքրքրող հարցերին:


16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01