«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի որդին` Հովհաննես Հակոբյանը, ԱԺ ընտրություններից հետո՝ մայիսին կրկին նշանակվել է Մասիսի անձնագրային ծառայության պետի պաշտոնում։ Նա այդ պաշտոնից ազատվել էր այս տարվա մարտին՝ պաշտոնավարելով մի քանի ամիս։ Հովհաննես Հակոբյանն առաջին անգամ նշված պաշտոնում նշանակվել էր անցած տարվա սեպտեմբերի 18-ին՝ Մասիսի քաղաքապետի ընտրություններից հաշված օրեր առաջ։ Լուրեր կային, որ նա այդ պաշտոնին էր տեղավորվել գործող քաղաքապետ, Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսա Դավիթ Համբարձումյանի միջնորդությամբ։ Որպես փոխհատուցում՝ ՀՀԿ-ի աջակցությունն ստացած Համբարձումյանը նախկին քաղաքապետի որդուն տեղավորել էր անձնագրայինի պետ։
Սակայն Հովհաննես Հակոբյանը պաշտոնը լքեց խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Լուրեր կային, որ ազատումը պայմանավորված է նրանով, որ Հակոբյանը պաշտպանում է ոչ թե Դավիթ Համբարձումյանի թեկնածու Մուրադ Մուրադյանի, այլ Արարատի մարզում ՀՀԿ-ից առաջադրված Արայիկ Գրիգորյանի թեկնածությունը։ Հակոբյանն ստանձնել էր Մասիսում Գրիգորյանի ենթաշտաբը կոորդինացնելու գործը։
Սաշա Հակոբյանը երեկ «Հրապարակ»-ի լրագրողին ասել է, որ որդուն չեն ազատել, այլ օրենքի սահմաններում տեղափոխություն է կատարվել․ «Ժամանակավոր տեղափոխել են ուրիշ տեղ, ինչ-որ մի անձնագրայինի պետ գնացել է արձակուրդ, տեղափոխել են էդտեղ՝ իմ իմանալով։ Հետո ինքը հետ է եկել իր տեղը»։ Իսկ գուցե Գրիգորյա՞նն է աջակցության դիմաց «հատուցել»։ «Ոչ, հաստատ՝ ոչ»»։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55