ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարար Միլոսլավ Լյուդվիկի հետ։ Գործընկերները քննարկել են առողջապահության ոլորտում հայ-չեխական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ տեղեկատվական-վերլուծական, էլեկտրոնային առողջապահական համակարգերի բարելավման, բժշկական տուրիզմի զարգացման և այլ ուղղություններով։ Նախարարներն անդրադարձել են նաև չեխ-չինական համագործակցության Պալատի և «Չինաստանի տնտեսական ֆորում» փոխգործակցության կենտրոնի կողմից Պրահայում կազմակերպված «Չինաստանի ներդրումային համաժողով-2017» միջոցառման արդյունքներին։
Այնուհետև, Հայաստանի պաշտոնական պատվիրակության անդամներն այցելել են Պրահայի արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտ և «Մոտոլ» համալսարանական կլինիկա, շրջել հիվանդանոցներում, ծանոթացել գիտական ներուժին։
Նշենք, որ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի Չեխիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Պրահայի Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտի տնօրեն Պետր Ցետկովսկին և ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Վերջին 3 տարվա ընթացքում հուշագրի շրջանակում արյունաբանության և փոխներարկաբանության ոլորտների շուրջ 10 հայ մասնագետ վերապատրաստվել է Եվրոպայում լավագույն ավանդույթներ ունեցող հիշյալ կլինիկաներում։ Արդյունքում, 2017 թվականին Հայաստանում՝ Արյունաբանական կենտրոնում իրականացվեց ցողունային բջիջների հավաքագրում և 2 հիվանդի ոսկրածուծի բարեհաջող փոխպատվաստում։
«Փոխգործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում արյունաբանության և փոխներարկաբանության ոլորտների կայացմանն ու զարգացմանը»,- նշել է Լևոն Ալթունյանը և հույս հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի։
Հանդիպումների ավարտին Հայաստանի պատվիրակության անդամները մասնակցել են չեխ-չինական համագործակցության ֆորումի շրջանակում Չեխիայի Հանրապետության նախագահի անունից կազմակերպված պաշտոնական գալա-ընթրիքին։
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01