ARM | RUS |

Ալիևի ընտանիքի ֆինանսական դերը ահաբեկիչներին զենք առաքելու գործում

19.07.17 | 11:47

Ադրբեջանի նախագահ Ալիևը և նրա ընտանիքը պետք է պատասխանատվության ենթարկվեն որպես համասեփականատերեր մի պետական ավիաընկերության, որը ժամանակակից զենքեր է առաքում ահաբեկիչներին ամբողջ աշխարհում: Այս մասին գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Սասունյանն իր հոդվածում մասնավորապես, գրել է. «Անցյալ շաբաթ ես գրել էի բուլղարացի հետաքննող լրագրող Դիլյանա Գայտանջիևայի՝ «Տրուդ» թերթում հրապարակված սենսացիոն բացահայտումների մասին, որը գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա տեղեկացրել էր, որ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը վերջին երեք տարիների ընթացքում դիվանագիտական քողի տակ ծանր զինտեխնիկայով և զինամթերքով 350 ուղեբեռ է առաքել ահաբեկչական խմբերին ամբողջ աշխարհում:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանցի հետաքննող թղթակից Խադիջա Իսմայիլովան, որն Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտումների բացահայտման համար ձերբակալվել էր, 2010 թ. զեկույցում բացահայտել էր, որ նախագահ Ալիևի դուստրը՝ Արզու Ալիևան, մասնաբաժին ունի մի ընկերությունում, որը կապված է Silk Way ավիաընկերության հետ: Այս փաստով է բացատրվում, թե ինչպես է ավիաընկերությանը հաջողվել ստանալ բոլոր դիվանագիտական թույլտվությունները՝ նման մեծաքանակ զենք ահաբեկիչներին առաքելու համար:

Պարզվում է, որ Silk Way ավիաընկերությունը պատկանում է SW Holding ընկերությունների խմբին, որն օգտվում է «ավիաընկերության ծառայության գրեթե ամբողջ մենաշնորհից», ներառյալ Sky Catering-ի կողմից սննդի միջթռիչքային սպասարկումը և Airport Gate-ի կողմից իրականացվող տաքսի ծառայությունը, որոնք երկուսն էլ պատկանում են SW Holding-ին: Բացի այդ, ազգային ավիափոխադրող ընկերության ինքնաթիռների և ուղղաթիռների տեխնիկական սպասարկումն իրականացվում է Silkway Technics-ի և «բազմաթիվ ընկերությունների կողմից, որոնք վերահսկում են ամեն ինչ, սկսած ճանապարհորդների տոմսերի վաճառքից մինչև անմաքս առևտրի խանութները, որոնք բոլորը պատկանում են SW Holding-ին», տեղեկացնում է Իսմայիլովան:

SW Holding-ի սեփականությունն է նաև Silk Way բանկը, որը պատկանում է նախագահ Ալիևի այն ժամանակ 21-ամյա դստերր՝ Արզու Ալիևային և Ադրբեջանի «ԱԶԱԼ» պետական ավիաընկերության նախագահի կնոջը՝ Զարիֆա Համզաևային՝ ըստ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տվյալների: Silk Way ավիաընկերությունը նաև Silk Way բանկի մի մասի սեփականատերն է:
Հետաքրքիր է՝ Իսմայիլովան հայտնում է, որ «SW Holding-ի վերելքը, որը հեշտությամբ կլանում էր «ԱԶԱԼ»-ի նախկին բիզնեսները, հարցեր է առաջացնում ալիևյան Ադրբեջանում կասկածելի սեփականաշնորհման պրակտիկայի մասին: Դրա միջոցով նաև ընդգծվում է, թե ինչպես է քաղաքական վերնախավը շարունակում օգտագործել մերձավոր բարեկամներին և ընտանիքի անդամներին՝ պահպանելու իր երկրի ամենաարժեքավոր ակտիվները՝ չնայած ադրբեջանական օրենքներին, որոնք պետական պաշտոնյաների կողմից նեպոտիզմը համարում են հանցագործություն՝ մինչև 12 տարի ժամկետով ազատազրկմամբ»:

Նախագահ Իլհամ Ալիևը պարզապես շարունակում է իր հոր՝ Հեյդար Ալիևի սկսած պրակտիկան, որը երկու տասնամյակ Ադրբեջանում իշխելուց հետո նախագահական աթոռը փոխանցեց իր որդուն: 2009թ. սահմանադրական հանրաքվեի ժամանակ վերացվեցին ժամկետային սահմանափակումները նախագահի նկատմամբ ՝ Իլհամ Ալիևին դարձնելով ցմահ նախագահ… Ռիսկի չդիմելու համար, նա վերջերս իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային նշանակեց որպես փոխնախագահ՝ իր հնարավոր իրավահաջորդը դառնալու համար:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էի, «Վաշինգտոն փոստ»-ում հրապարակված մի հոդվածի հիման վրա, «նախագահ Ալիևի դեռևս պատանի որդին՝ Հեյդարը, օրինական սեփականատերն էր Դուբայում գտնվող ինը շքեղ առանձնատների, որոնք ձեռք էին բերվել 44 միլիոն դոլար գումարով: Նախագահի երկու դուստրերը՝ Արզուն և Լեյլան, նույնպես սեփականություն ունեն Դուբայում: Երեք երեխաները միասին Դուբայում ունեն 75 միլիոն դոլարի սեփականություն: Ակնհայտ է, որ այս փողերը ոչ նրանք են վաստակել, ոչ էլ նրանց ծնողները… Նախագահ Ալիևի տարեկան աշխատավարձը կազմում է 230 հազար դոլար: Իսմայիլովան նախագահ Ալիևի հարստությունը գնահատում է «տասնյակ միլիոնավոր դոլարներով»: Սա, իհարկե, թերագնահատված է՝ հաշվի առնելով կոնկրետ թվերի բացակայությունը: Այնուամենայնիվ, այն փաստը, որ Ալիևի երեք երեխաները Դուբայում 75 միլիոն դոլար արժողությամբ ունեցվածք ունեն, Ալիևի հարստությունը կարելի վստահաբար գնահատել հարյուր միլիոնավոր դոլարներով, եթե ոչ միլիարդավոր դոլարներով… Հակառակ ադրբեջանական օրենսդրությանը՝ ոչ նախագահ Ալիևը, ոչ էլ նրա կինը չեն հայտարարագրել իրենց սեփական կապիտալը:

Համաձայն ադրբեջանական օրենքների՝ պետական պաշտոնյաներին արգելվում է բիզնես ունենալ, իսկ ընտանիքի անդամներն ազատված են այդ սահմանափակումներից, մի սողանցք օրենքում, որը շահարկվում է Ալիևի կողմից՝ իրենց եկամուտները իրենց երեխաների ունեցվածքում թաքցնելու համար: Միայն Արզու Ալիևայի մասնաբաժինը Silk Way բանկում կազմում է ավելի քան 12 մլն դոլար: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ «նախագահի քարտուղար Ազեր Գասիմովը հաստատել է, որ Արզու Ալիևան Silk Way բանկի սեփականատերերից մեկն է»:

Պետական գույքի մասնավորեցման պետական կոմիտեի մամուլի քարտուղար Գուլու Խալիլովը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ նա տեղեկություններ չունի «ԱԶԱԼ» պետական ավիաընկերության, ներառյալ դրա հոլդինգների, ինչպես նաև, «ԱԶԱԼ» բանկի սեփականաշնորհման մասին: «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ մասնավորեցման իրավական ընթացակարգերից և ոչ մեկին չեն հետևել:

«Միաժամանակ, SW Holding-ը դանդաղորեն, սակայն անշեղորեն ձեռք է բերում «ԱԶԱԼ»-ի գրեթե բոլոր նախկին ընկերությունները, ներառյալ «ԱԶԱԼ Սիգորտա» ապահովագրական ընկերությունը, որի համասեփականատերերն են SW Holding-ը և «ԱԶԱԼ»-ի նախագահ Ջահանգիր Ասգարովի երկու դուստրերը, որը Silk Way բանկի ներկայիս համասեփականատեր Զարիֆա Համզաևայի ամուսինն է», տեղեկացնում է Իսմայիլովան: SW Holding-ը նաև եղել է «ԱԶԱԼ»-ի խոշոր ծրագրերի միակ կապալառուն, ներառյալ օդանավակայանների կառուցման գործարքներ Լենքորանում, Գյանջայում և Զակատալայում, ընդհանուր 150 մլն դոլար արժեքով:

Նախագահ Ալիևը և նրա ընտանիքը պետք է պատասխանատվության ենթարկվեն որպես համասեփականատերեր մի պետական ավիաընկերության, որը ժամանակակից զենքեր է առաքում ահաբեկիչներին ամբողջ աշխարհում:


ՔՊ խմբակցությունում Վլադիմիր Վարդանյանի փոխարեն կլինի Լուսինե Աքմաքչյանը

ՔՊ խմբակցությունում Վլադիմիր Վարդանյանի փոխարեն կլինի Լուսինե...

20:20

Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը

Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը

20:04

Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ սահմանվեց տնային կալանք

Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ սահմանվեց տնային կալանք

18:38

ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ

ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու...

18:09

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ...

16:05

Ավագ հինգշաբթի․ Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր մարմինն ու արյունը

Ավագ հինգշաբթի․ Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր մարմինն ու...

15:52

ՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան

ՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ...

15:26

ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ. Նիկոլ Փաշինյան

ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ. Նիկոլ...

15:04

Ավագ հինգշաբթին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում. Լուսանկարներ

Ավագ հինգշաբթին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում....

14:54

Խոշոր հրդեհ՝ Երևանում

Խոշոր հրդեհ՝ Երևանում

14:28

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով

14:03

Հայաստանը մոտ է այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի նրա հետ հարաբերությունները կառուցել այլ կերպ. ՌԴ փոխվարչապետ

Հայաստանը մոտ է այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի նրա հետ հարաբերությունները կառուցել այլ...

13:19

Ուղիղ. Կառավարության նիստի օրակարգում 57 հարց է, որից 55–ը չի զեկուցվում

Ուղիղ. Կառավարության նիստի օրակարգում 57 հարց է, որից 55–ը չի...

11:07

Ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններ. մեր ժողովրդի վերջին հաղթանակը՝ առայժմ

Ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններ. մեր ժողովրդի վերջին հաղթանակը՝...

10:48

Դավիթի գործում մի կարևոր շեշտադրում պատշաճ ուշադրության չարժանացավ

Դավիթի գործում մի կարևոր շեշտադրում պատշաճ ուշադրության...

10:35

Չարենցի փողոցում փլուզվել են տան պատեր և պատշգամբ

Չարենցի փողոցում փլուզվել են տան պատեր և պատշգամբ

10:07

Էլեկտրամատակարարում կդադարեցվի

Էլեկտրամատակարարում կդադարեցվի

09:28

Պատերազմի ցանկացած ելքի դեպքում անճանաչելիորեն փոխվելու է ոչ միայն Պարսից ծոցի, այլև ողջ Մերձավոր Արևելքի պատկերը․ Իրանագետ

Պատերազմի ցանկացած ելքի դեպքում անճանաչելիորեն փոխվելու է ոչ միայն Պարսից ծոցի, այլև ողջ Մերձավոր...

09:03

18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվեց 2 ամսով

18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվեց 2 ամսով

13:15

Փաշինյանական իշխանությունը երկրի ներսում ինքնահաստատման փորձեր է անում, իսկ Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանական իշխանությունը երկրի ներսում ինքնահաստատման փորձեր է անում, իսկ Ադրբեջանը շարունակում...

13:06

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44