Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին խոսելով «Արմենիա» հեռուստաընկերության «R–Էվոլյուցիա» հաղորդմանը Նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցի մասին, ասաց որ իր համար այն բացառիկ ազնիվ ելույթ էր։
«Ինձ համար նախագահի ելույթը բացառիկ ազնիվ էր, բացառությամբ ներքաղաքական վարչապետի հարցի հետ կապված, չնայած այդտեղ էլ կա ազնվություն, որովհետև ենթադրվում է, որ որոշում չկա»,– ասաց նա:
«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ–ին, զենքի մատարակարարմանը, Արցախի հարցին, կարծում եմ՝ ավելի քան բաց ասվեց, որը երբեք այսքան բաց չէր ասվել: Լավ է, վատ է, բայց պատասխանները տրվեցին հարցի՝ աշխարհը ուզենք, թե չուզենք ցինիկ պրագմատիկ է դարձել»,-ասաց նա:
Խոսելով կոնկրետ ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցության մասին՝ Կարեն Քոչարյանը նշեց, թե մարդ պետք է ինչքան անմեղսունակ լինի, որ չուզենա Վիեննայի, Փարիզի ու Հռոմի հետ նստի, այլ որոշի Տոմսկի ու Չելյաբինսլի հետ դաշինք կազմել: «Հարցն այն է, թե արդյոք Փարիզն ուզո՞ւմ է, մեզ ոչ մի այլընտրանք չեն առաջարկում ռեալ, նույնը ռազմական առումով»,-ասաց նա:
Ասուլիսին ներկա Ազատ Արշակյանը պնդեց, թե այլընտրանք առաջարկվում է. «Աթաթուրք դաշինքի այլընտրանքը ԵՄ-ի առաջարկն է»: Կարեն Քոչարյանը պնդեց, թե չեն առաջարկում անվտանգություն։ Մինչդեռ Ազատ Արշակյանը վստահեցրեց, որ եթե Արևմուտքի երաշխիքը չլինի, Հայաստանը կլիներ այսօր Կալինինգրադ: «Հայաստանի Հանրապետությունը գոյություն չէր ունենա, առավել ևս Հայկական բանկը Արցախի սահմանին կանգնած չէ լինի»,- ասաց նա:
Կարեն Քոչարյանը ընդգծեց, թե նկատի չունի, որ ռուսները երաշխիք են: «Ես ասում եմ երաշխիքը մենք ենք, կարող է այդ երաշխիքները փոխվեն, չկան հավերժ բարեկամներ և թշնամիներ, բայց այս պահին ռուսները երաշխիք են, որը կարող է փոխվել 50 տարի հետո և լինի ամերիկյան երաշխիք»,-ասաց նա:
Ազատ Արշակյանը, խոսելով Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին, ասաց, թե ուղերձն այն էր, որ բոլոր խոսակցությունների պատասխանը Հայաստանում կլինի մարտին՝ Ռուսաստանի նախագահի ընտրություններից հետո։
«Ավելորդություն էր Արցախին վերաբերող հարցը, ԵԱՏՄ-ի, ՀՀ-ում իշխանության ձևավորելու հարցը, դրանք այլևս Հայաստանի ներքին խնդիրները չեն, դրանք հանձնված են մետրոպոլիային»,- ասաց նա:
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26