Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունը համացանցում Հայաստանի ճանաչելիության բարձրացումն է: Հուլիսի 19-ին կայացած ասուլիսում այս մասին ասաց Զբոսաշրջային զարգացման հիմնադրամի նորընտիր տնօրեն Արա Խզմալյանը:
«Մեծ հույս ունենք, որ մեր վերջնական ձևավորումից կոմիտեի հոգսերը կթեթևանան: Մեր գործունեության ուղղություններից է թվային մարքեթինգի իրականացումը` համացանցում երկրի ճանաչելիություն բարձրացումը: Մենք արդեն այդ գործընթացի իրականացման համար ընդգրկել ենք մարդկանց»,-ասաց Արա Խզմալյանն ու հավելեց, որ իրենց հիմնական խնդիրը տեղեկատվական դաշտում հաջողության հասնելն է:
Նրա խոսքով` միայն պատմամշակութային ժառանգությունը բավարար չէ զբոսաշրջիկների քանակն ավելացնելու համար: Այդ պատճառով իրենց նպատակն է նաև ավելացնել հետաքրքրությունն ու պատճառները՝ Հայաստան այցելելու: «Նախատեսում ենք նաև տեղեկատվական կենտրոն ստեղծել օդանավակայանում»,-ասաց Արա Խզմալյանն ու հավելեց, որ հիմնադրամը, այնուամենայնիվ, առանձին մարմին չէ, և կոմիտեին ու հիմնադրամին պետք է դիտարկել որպես մեկ մարմին:
Հայաստանի կառավարության ծրագրով նախատեսված է առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել տարեկան 3 միլիոնի` ապահովելով ներգնա զբոսաշրջությունից տարեկան առնվազն 3 միլիարդ դոլարին համարժեք տարեկան եկամուտ: Զբոսաշրջության զարգացման հիմնադրամն ստեղծվել է հունիսի 29-ին կառավարության նիստում ընդունված որոշմամբ:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55