Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվողներից 14-ի գործով արտագնա դատական նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:
Դատական նիստը հերթական անգամ ընդմիջվել էր պաշտպանների վարքը քննելու և որոշում կայացնելու համար, որովհետև պաշտպաններ Աննա Ջուվանովան, Երվանդ Վարոսյանը, Դավիթ Գյուրջյանը, Հրանտ Գևորգյանը, Արա Ղարագյոզյանը, Արմինե Ֆանյանը, Տիգրան Հայրապետյանը, Հարություն Բաղդասարյանը և Ինեսսա Պետրոսյանը բոյկոտել էին նիստն ու լքել նիստերի դահլիճը:
Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց նշված իննը պաշտպանների նկատմամբ՝ պատասխանատվության ենթարկելու դիմումով դիմելով Փաստաբանների պալատ:
Դատարանն արձանագրեց, որ Վարուժան Ավետիսյանի պաշտպաններ Մուշեղ Շուշանյանն ու Արա Զաքարյանը համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ անգամ անընդմեջ չեն ներկայանում դատական նիստին:
Դատավորն ամբաստանյալներին բացատրեց, որ նման դեպքերում դատարանն առաջնորդվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածով՝ պաշտպանի մասնակցությունը դատական քննությանը և նրա չներկայանալու հետևանքները:
Դատարանը Շուշանյանի և Զաքարյանի պաշտպանյալ Վարուժան Ավետիսյանին հարցրեց, թե արդյոք ցանկանում է այլ պաշտպաններ ունենալ, ինչին Վարուժան Ավետիսյանը բացասական պատասխան տվեց.«Ես իմ պաշտպաններից չեմ հրաժարվում, չեմ ուզում այլ պաշտպաններ ունենալ, եթե տանում եք նրան, որ ի վերջո փորձեք հանրային պաշտպան պարտադրել, դա չի լինի»:
Դատարանի հարցին, թե մյուս դատական նիստը կարող են շարունակել առանց նրա պաշտպանյալների ներկայության, Ավետիսյանն ասաց, որ կպատասխանի ըստ իրավիճակի:
Մուշեղ Շուշանյանը նաև Արեգ Կյուրեղյանի շահերի պաշտպանությունն է իրականացնում: Վերջինս նույնպես հայտնեց, որ իր պաշտպանից չի հրաժարվում և չի հրաժարվելու.«Նա մնալու է իմ պաշտպանը, իսկ սա ինձ համար դատական նիստ չէ, այո, ես չեմ հարգում դատարանին»:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ կոռեկտ վերաբերմունք է պահանջում դատարանի նկատմամբ, սակայն Կյուրեղյանը կրկնեց նույն միտքը, ինչի համար նախ նախազգուշացվեց, իսկ այնուհետև տասը ժամով հեռացվեց դատական նիստերի դահլիճից:
Ամբաստանյալ Եղիազարյանը նույնպես պնդեց, որ ցանկանում է, որ իր պաշտպանությունն իրականացնեն Տիգրան Եգորյանն ու Դավիթ Գյուրջյանը:
Անդրադառնալով Արայիկ Խանդոյանի պաշտպաններին, որոնց նկատմամբ նույնպես սանկցիա է կիրառվել, դատավորն ասաց.«Արայիկ Խանդոյանի պաշտպանը, ցավոք սրտի, բոլոր նիստերին մասնակցում է: Այ լավ կլիներ, որ բոլոր պաշտպանները նրա նման ներկայանային, որ անտեղի նիստերը չհետաձգվեն: Հայտարարում են՝ ինչո՞ւ եք շատ սանկցիաներ կիրառում: Եթե բոլոր տեղում լինեն, կատարեն իրենց գործողությունները որևէ անձի նկատմամբ սանկցիա չի կիրառվի, հինգերորդ դատական նիստն է, սակայն որևէ գործողություն չենք արել»:
Նշենք, որ նախքան ընդմիջումը դատավորը դատական կարգադրիչների խմբի ղեկավարից պահանջել էր դահլիճում գտնվող քաղաքացիների անունները, որը ներկայացվել էր:
«Զեկուցագիր է ստացվել կարգադրիչների ստորաբաժումների պետի կողմից, այն մասին, որ հուլիսի 19-ի դատական նիստում «ոտքի դատարանն է գալիս» հրահանգից հետո ներքոհիշյալ անձինք ոտքի չեն կանգնում, հնչեցնում են ծափեր, բարձրաձայն հնչեցնում են ամբաստանյալների անունները, ոմանք նաև հնչեցնում են հայհոյանքներ դատավորի հասցեին, չեն ենթարկվում դատավորի օրինական կարգադրություններին՝ խախտելով նիստերի ընթացքը: Նման վարքագիծ առավել ակտիվությամբ և պարբերաբար դրսևորում են Վահրամ Պետրոսյանը, Լուսինե Բարսեղյանը, Աղավնի Սահակյանն ու Վիգեն Նազարյանը»,-զեկուցագիրն ընթերցեց դատավորը:
Հաշվի առնելով այդ հանգամանքը դատարանը քաղաքացիների նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ դատական նիստերի դահլիճից հեռացնել մինչև սույն գործի քննության ավարտը:
Մեղադրող դատախազն ասաց, որ քանի դեռ Արեգ Կյուրեղյանի նկատմամբ կիրառվել է դատական սանկցիա, ապա Քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածով նախատեսված 1-ին մասի 11-րդ պահանջով դատական նիստին ամբաստանյալի պաշտպանի ներկայությունը պարտադիր է.«Միջնորդում եմ դատարան ամբաստանյալին տրամադրել հանրային պաշտպան»:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ կդիմեն Հանրային պաշտպանի գրասենյակ, իսկ պաշտպանների բացակայության պատճառով դատական նիստը հետաձգեց: Նախորդ նիստը, ըստ պլանավորածի՝ տեղի կունենա հուլիսի 26-ին:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու և զուգորդված գործողություններ անելու համար Պավել Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին, Մխիթար Ավետիսյանին, Աշոտ Պետրոսյանին, Արայիկ Խանդոյանին, Էդվարդ Գրիգորյանին, Գագիկ Եղիազարյանին, Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին, Արեգ Կյուրեղյանին, Սեդրակ Նազարյանին, Արմեն Լամբարյանին, Սեդրակ Նազարյանին, Կարո Եղնուկյանին, Խաչատուր Գիչյանին առաջադրվել են մեղադրանքներ ծանր հանցագործություններ կատարելու համար:
tert.an
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26