Պետգույքի մասնավորեցման կառավարության 2017-2020թթ. ծրագիրը մեծ աղմուկ բարձրացրեց: Դրանում ընդգրկված էին նաև առողջապահական հաստատություններ, որոնք իրենց տեսակի մեջ եզակի են: Դրանց ղեկավարներից մի քանիսը հրապարակավ քննադատեցին ծրագիրը:
Առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի» ղեկավար Նորայր Դավիդյանը ՀՅԴ անդամ է, ժամանակին ՀՅԴ քվոտայով առողջապահության նախարարն էր և հրաժարական է տվել, երբ ՀՅԴ-ն հայտարարել է կոալիցիայից դուրս գալու մասին: ԱԺ ընտրություններին էլ առաջադրվել էր ՀՅԴ-ի կողմից, թիվ 2 ընտրատարածքում, և ստացել 440 ձայն: ՀՅԴ-ի միջամտությամբ այրվածքաբանական կենտրոնը կհանվի այդ ցանկից, սակայն թե ինչ կարգավիճակ կունենա, դեռ պարզ չէ: Հիշեցնենք, որ Դավիդյանն անողոք քննադատել էր կենտրոնը մասնավորեցնելու ծրագիրը՝ նշելով, որ այն երկրի համար ռազմավարական և սոցիալական նշանակություն ունի, Հայաստանում նման ուղղվածության միակ կենտրոնն է, չի կարելի այն վաճառել, որ անկապ մեկը չդառնա նման կենտրոնի սեփականատեր. «Սա գիտական կենտրոն է, 5 պրոֆեսոր է աշխատում, գիտությունների 8 թեկնածու, բարձրագույն կարգի բժիշկներ: Բոլորը դեմ են սարսափելի: Լա՜վ, մի անգամ կարելի էր գալ, մի հատ կարելի էր բացատրել՝ ինչ եք անում: Սա ոչ համալիր է, ոչ էլ կառավարության շենք, որը կարելի է ուղղակի դնել ու վաճառել: Ախր, ո՞նց են առանց ուսումնասիրելու այդպիսի բան անում: Հիմա կարելի է այստեղ նաև խորովածանոց սարքել, երևի մի քիչ ավելի լավ կլինի»,- ասել է Դավիդյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
18:22
18:03
17:47
17:22
14:13
14:02
13:45
13:22
13:09
12:53
12:47
12:35
12:14
11:55
11:33
11:24
10:46
10:27
10:02
20:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35