Հուլիսի 20-ին ՌԴ-ից Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանը այս պահին գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրա պատժի կրման վայրը կորոշվի առաջիկայում:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Պատժի կրման վայրի վերաբերյալ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնեցին. «ՀՀ ներպետական օրենսդրության համաձայն՝ պատիժը կատարելու ուղղիչ հիմնարկի տեսակը և վայրը որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը: Հրաչյա Հարությունյանի պատիժը կրելու վայրը տեղաբաշխման հանձնաժողովը կորոշի ՀՀ իրավասու դատարանի կողմից ՌԴ իրավասու դատարանի դատավճիռը ճանաչելուց և այն կատարման ուղարկելուց հետո: Առայժմ Հրաչյա Հարությունյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում»:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 13-ին Պոդոլսկի շրջանում ԿԱՄԱԶ մակնիշի մեքենայով տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդու մահվան պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ Օրենսգրքի 264 (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման խախտման) և 327 (կեղծ փաստաթղթերի պատրաստում) հոդվածներով նախատեսված արարք կատարելու մեջ և դատապարտվել 6,9 տարի ազատազրկման:
Այսօր նա տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով՝ պատժի մնացած մասը՝ 2 տարի 9 ամիսը Հայաստանում կրելու համար:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44