Խորհրդարանի կողմից Գերագույն դատարանի (ԳԴ) նոր անդամների նշանակման գործընթացն անվավեր է: Այս մասին հանրապետության բարձագույն դատական ատյանը հայտարարել է հուլիսի 20։
Ավելի վաղ ընդդիմությունը, որը վերահսկում է Ազգային ասամբլեան, հաղորդել է, որ պատրաստվում է հուլիսի 21-ին նշանակելու Գերագույն դատարանի նոր անդամների: Գործող կազմով մարմինը դարձել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի գլխավոր դաշնակիցներից մեկը քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարում: Բարձրագույն դատական ատյանը բազմիցս անվավեր է ճանաչել պատգամավորների որոշումներն, այդ թվում պետության ղեկավարի կողմից «պաշտոնը թողնելու» մասին բանաձեւը:
Ընդդիմությունը պլանավորում է նշանակել ԳԴ-ի 13 նոր անդամների եւ 20 տեղակալների: Իրենց որոշումը նրանք պատճառաբանում են այն հանգամանքով, որ ԳԴ-ի գործող կազմն ընտրվել է 2015 թվականի դեկտեմբերին անօրինական ուղիով: Դա տեղի է ունեցել այն բանից մի քանի օր առաջ, երբ խորհրդարանում տեղերի մեծամասնությունը Մադուրոյի կողմնակիցներից անցել է ընտրություններում հաղթած՝ նրա քաղաքական ընդդիմախոսներին:
Ապրիլի սկզբից ի վեր Վենեսուելայում ընթանում են բողոքի՝ վերջին տարիներին ամենախոշոր ակցիաները, որոնք կազմակերպում է ընդդիմությունը: Դրա համար առիթ են ծառայել Գերագույն դատարանի որոշումները, որոնք ընդլայնում են Մադուրոյի լիազորությունները եւ սահմանափակում խորհրդարանի գործառույթները, որը վերահսկում է ընդդիմությունը: Այդ ժամանակամիջոցում արդեն զոհվել է 90 մարդ, տուժել՝ շուրջ 1,5 հազարը, մի քանի հազարը հայտվել է կալանքի տակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55