Հուլիսի 19-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը, որը վարել է Խորհրդի նախագահ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական բաժնից։
Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2017 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունը, անդրադարձ է եղել պարկի 2017 թվականի ծախսերի և եկամուտների նախահաշվի փոփոխություներին, ազգային պարկի զարգացման եռամյա ծրագրին: «Սևան» ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանը ներկայացրել է խնդրահարույց մի շարք հարցեր:
Նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է նաև քաղաքացիների բարձրացրած խնդիրներին՝ թռչունների պահպանության հսկողության ուժեղացման անհրաժեշտության մասին:
Մասնավորապես, ահազանգեր են եղել ճայերի վրա կրակելու դեպքերի առնչությամբ, երբ անհայտ անձինք մոտորանավակով մոտեցել են «Ճայերի կղզի» կոչվող տեղանքին և կրակոցներ արձակել թռչունների ուղղությամբ:
Խստորեն դատապարտելով արգելոցային տարածքներում նմանատիպ հանցավոր արարքները՝ նախարար Ա. Մինասյանը հանձնարարել է ուժեղացնել ստուգայցերը, սահմանել ամենօրյա հսկողություն և որսագողության կանխման ուղղությամբ իրականացնել խստացված միջոցառումներ, այդ թվում, իրավապահ մարմինների հետ համատեղ սուգայցերի իրականացում, որսագողերի նկատմամբ պատժի խստագույնս կիրառում և, «որսի սիրահարների» հանրային պարսավանք:
Արձանագրված իրավախախտումների առնչությամբ բոլոր նյութերը կներկայացվեն զանգվածային լրատվության միջոցներով:
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26