Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք, ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի քրեական գործով դատական նիստը: Դատական նիստը մեկ ժամով ընդմիջվել էր Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցի և Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանի՝ դատական նիստերի դահլիճը լքելուց հետո:
Դատարանը նրանց կարգադրեց մնալ նիստերի դահլիճում, սակայն պաշտպաններն ասացին, որ ցուցում ունեն առանց իրենց պաշտպանյալների չմասնակցել դատական նիստերին և լքեցին նիստերի դահլիճը:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ փաստաբանների վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու և վերադարձից հետո հրապարակեց որոշումը.« Փաստաբաններ Արա Զաքարյանին և Նինա Կարապետյանցին պատասխանատվության ենթարկելու դիմումով դիմել Փաստաբանների պալատ»:
Դատական նիստին ներկայացել էր հանրային պաշտպան Աննա Ջուվանովան, որ պետք է գործում ներգրավի որպես ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի պաշտպան:
Ամբաստանյալը հեռացված է նիստերին դահլիճից, նրանց բերեցին դահլիճ պաշտպան ներգրավվելու վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար:
«Ես անձի նկատմամբ առարկություն չունեմ, սակայն հրաժարվում եմ հանրային պաշտպանից, ինձ պաշտպան պետք չէ, եթե պաշտպանի կարիք ունենամ, ապա կմիջնորդեմ»,- ասաց Գրիգորյանը:
Դատարանը պարզաբանեց, որ պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, նախ և առաջ դատական սանկցիա է կիրառվել ամբաստանյալի նկատմամբ.«Եթե անգամ դուք հրաժարվեք պաշտպանից, միևնույն է, քրեադատավարական օրենսգրքի համաձայն՝ միևնույն է, պաշտպան ներգրավվելու է»,- ասաց դատավորը:
«Բա էլ ինչի՞ համար եք ինձ հարցնում»,- ասաց ամբաստանյալը, ինչին դատավորը պատասխանեց, որ նրա դիրքորոշումը դատարանի համար հասկանալի է:
Աննա Ջուվանովան ներգրավվեց որպես Գալուստ Գրիգորյանի շահերի պաշտպան, ինչից հետո ասաց, որ առանց իր պաշտպանյալի իր ներկայությունը դատական նիստերի դահլիճում ինքնանպատակ է և ինքը կլքի իր տեղն ու կտեղափոխվի դատական նիստերի դահլիճի ապակիներից այն կողմ.«Խնդրում եմ, ինձ որպես պաշտպան չընկալել»:
Դատավորն ասաց, որ դատավարության մասնակից է, և ունկնդիրների շարքում չպետք է տեղ զբաղեցնի, չնայած դրան պաշտպանը լքեց իր տեղը:
Դատարանն արձանագրեց, որ պաշտպանը լքեց նիստերի դահլիճը և գնաց խորհրդակցական սենյակ պաշտպանի վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի 30 րոպեից:
Հիշեցնենք, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների հրահրում, նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով նպատակ է ունեցել զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44