Գարսևան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսպիսով 2017թ. Խորհրդարանական ընտրություներն արդեն անցյալում են: Հարցը նրանում չէ, թե դրանք ինչպես անցան և ինչ լեգիտիմություն ունեցան, խնդիրն այս դեպքում այն տարբեր ուժերի ու անհատ գործիչների խոստումներն էին, ըստ որոնց՝ իբր լավ կլինի, իբր ներդրումների հոսք կլինի և միլիարդավոր դոլարներ Հայաստան կմտնի, աղքատությունը կնվազի, գործազրկությունն ու արտագաղթը կվերանան, դե իսկ անվտանգության, Արցախի ու առկա պատերազմական վիճակի մասին էլ չեմ խոսում:
Սակայն, որպես կանոն, ընտրությունից հետո ոչ թե տեղի է ունենում խոստումների կատարում, այլ՝ հակառակը. ակնհայտորեն զգում ենք գնաճ, գումարած դրան աշխատատեղերի մասսայական կրճատում՝ դա անվանելով օպտիմալացում: Դա՛ էլ քիչ չէ, հիմա էլ համայնքների խոշորացում, որը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում տեղի է ունենում անհասկանալի մոտիվներով ու միավորումներով: Երբ խոշորացված համայնքի գյուղերը մեկը մյուսից հեռու են 15-ից 35-կիլոմետր՝ հետևաբար սա, կարծում եմ, ոչ թե նպաստելու է տվյալ տարածաշրջանի զարգացմանը կամ ինչպես որ սիրում են կառավարությունից ասել նպաստում է համայնքի կառավարման արդյունավետության բարձրացմանը, այլ ավելի շատ ունի մեկ նպատակ ՝ այն է՝ կրճատել աշխատատեղեր և դրանով իսկ թեթևացնել պետական սուբսիդավորումը՝ ուղղված համայքներին, այդպիսով հույսը դնելով ներդումների վրա, որը ինչպես արդեն իսկ տեսել ենք՝ տեղի չի ունենում, քանզի ներդրումների համար նախ և առաջ անհրաժեշտ է ստեղծել նպաստավոր պայմաններ թեկուզ հենց այդ խոշորացվող համայնքներին շնորհելով արտոնություններ: Եթե այդ արտոնությունները լինեին՝ համայնքները առանց խոշորացնելու էլ կկայանային այս 25 տարիների ընթացքում: Կարծում եմ, այս միավորման արդյունքում որոշ համայնքներ աստիճանաբար, տարիների ընթացքում կդադարեն գոյություն ունենալ, քանզի առանց այն էլ դատարկվել են և շատ քիչ բնակչություն ունեն:
Հ.Գ. Կարծում եմ համայնքների խոշորացումով չէ պայմանավորված համայնքների կառավարման արդյունավետության բարձրացումը, այլ ուղղակի անհրաժեշտ է, որ ի վերջո մեր երկրում եթե իրականացվում է մի բարեփոխում՝ հստակ նախանշվի դրա տեսլականը: Այսինքն այս բարեփոխմամբ՝ ի՞նչ ենք ուզում անել և ինչի՞ ենք ուզում հասնել: Իսկ խոշորացումը տեղի է ունենալու՝ առաջիկա տարիներին կտեսնենք արդյունքները կամ ավելի շուտ հետևանքները...
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32