Կանզասի ազգային գվարդիայի մի խումբ ներկայացուցիչներ գտնվում են Հայաստանում` հայ հրշեջների հետ առաջին օգնության, փրկարարական մեթոդների կիրառման և վտանգավոր նյութերի հետ աշխատելու ուղղությամբ ուսուցում անցկացնելու նպատակով: Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչներին են միացել Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի ռազմաբժշկական կորպուսի և Բրիտանական բանակի 6-րդ հրաձգային գումարտակի ներկայացուցիչները: Մինչև հուլիսի 28-ը նրանք համատեղ դասընթացներ կանցկացնեն Շիրակի մարզի վեց հրշեջ-փրկարարական կայաններում:
Հայաստանի և Կանզասի ազգային գվարդիայի 14-ամյա համագործակցության ընթացքում առաջին անգամ է կյանքի կոչվում ռազմա-մարդասիրական նման նախաձեռնություն:
«Կանզասի ազգային գվարդիայի և Հայաստանի միջև ամուր ու կենսունակ հարաբերություններ են ձևավորված, և սա տեղի է ունենում հենց այդ գործընկերության շրջանակում: Սա փորձի փոխանակում է, որից օգտակար դասեր քաղելու ակնկալիքներ ունեն բոլոր ներգրավված կողմերը՝ հայաստանյան մասնակիցները, բրիտանացի բուժանձնակազմը և քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային վտանգների գծով մասնագետ զինծառայողները, կանզասցի գվարդիականները», – ասաց Կանզասի ազգային գվարդիայի օդուժի մայոր Դոնալդ Հարպերը, ով Հայաստանի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերության համակարգողն է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը:
Մայոր Հարպերը նշեց, որ այս ուսուցումը կատարելագործում է Հայաստանի հրշեջների կարողություններն առաջին օգնության ցուցաբերման հարցում, բարելավում վտանգավոր նյութեր ներառող պատահարներին արձագանքելու հմտությունները և նաև օգնում սերտացնել կապը Արտակարգ իրավիճակների նախարարության և հրշեջ-փրկարարական կայանների միջև:
Այս ուսուցման շնորհիվ հրշեջները ձեռք կբերեն բուժօգնություն ցուցաբերելու հմտություններ, ինչը վերջերս Նախարարության կողմից ներառվել է նրանց առաջադրվող պահանջների շարքում: Այս հավելյալ կարողությունների միջոցով նրանք կկարողանան լրացնել տեղական ու կենտրոնական օղակի արձագանքման ծառայությունների աշխատանքը: Քանի որ հրշեջ կայանների համար դա նոր գործառույթ է, ուստի Կանզասի ազգային գվարդիան կայաններին կապահովի նաև բժշկական ու առաջին օգնության հիմնական պարագաների 1-ական փաթեթ:
Կանզասի գվարդիականների և Մեծ Բրիտանիայի բժշկական կորպուսի ներկայացուցիչների համար սա հնարավորություն է կիսել իրենց փորձն ու գիտելիքները, ընդլայնել իրենց աշխարհընկալումը և բարելավել թիմային մթնոլորտի ձևավորման, դասավանդման ու բանախոսական հմտությունները:
Հուլիսի 28-ին փորձի փոխանակման ու ուսումնական այս բազմակողմ նախաձեռնությունը կամփոփվի վարժանքով, որտեղ հայ հրշեջներն ի ցույց կդնեն այս 10 օրերի ընթացքում ձեռք բերած հմտությունները:
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26