յումրիում Խաչատրյանների ընտանիքում 11-րդ երեխան է ծնվել: Լիլիթ Խաչատրյանը հուլիսի 21-ին լույս աշխարհ է բերել իր 11-րդ երեխային: 35 տարեկան կինը ծննդաբերել է «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ում: Նորածինը՝ Դավիթը, ծնվել է 3 կգ 600 գրամ քաշով՝ բնական եղանակով: Տանը փոքրիկ Դավիթին արդեն սպասում են 5 քույրեւ 5 եղբայր, ավագն աղջիկ է՝ 17 տարեկան: Ընտանիքի հայրն արհեստավոր է՝ բնակարանների վերանորոգմամբ ու կահույքագործությամբ է զբաղվում:
Խաչատրյաններին առաջինը շնորհավորելու համար Գյումրու ծննդատուն ՓԲԸ էր եկել Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: «Սա ցույց է տալիս, որ երկրի նկատմամբ մարդիկ վստահություն ունեն: Եթե վստահություն չի լինում, փորձում են 1 կամ 2 երեխայով բավարարվել»,- նշեց մարզպետը՝ նշելով, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո պատրաստ է ընդունելու կնոջը՝ լսելու ընտանիքի խնդիրները: «Սա աշխատանքային շաբաթվա ամենահաճելի ավարտն է ու իրավ ամենաուրախ լուրն է: Ժողովրդագրական վիճակը բավական ցածր է, մարդիկ թե՛ ժամանակի թելադրանքով, և թե՛ սոցիալական խնդիրներով պայմանավորված ձեռնպահ են մնում շատ երեխաներ ունենալուց ու նման դեպքերը բացառություն են, բայց Աստված տա այս դեպքերը դառնան օրինաչափություն»,-լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց Արթուր Խաչատրյանը:
Մայրն խնդիրներից չի դժգոհում՝ ասելով ամեն մի երեխա իր «ղսմաթն» ունի: Բնակվում են քարով սարքած տնակում՝ 4 սենյակ, թեև ժամանակին կառավարությունը բնակարան տվել է, բայց 13 անդամ ունեցող ընտանիքն ամբողջ կազմով չի կարող բնակվել 3 սենյականոց բնակարանում: «Խորհուրդ կտամ բոլոր մայրերին շատ երեխաներ ունենալ: Ճիշտ է դժվարություններ կան, բայց ամեն դժվարություն պետք է հաղթահարել»,- նշեց մայրը:
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26