«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գնում է Հովիկ Աբրահամյանին պատկանող գույքի մի մասը, մասնավորապես՝ «Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան»: Երեկ մեր լուրը պաշտոնապես հաստատեցին: Օլիգարխին պատկանող ընկերությունից՝ «Ալեքս տեքստիլի» մարկետինգային հարցերով պատասխանատու Քրիստինա Ներսեսյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ տրիկոտաժի ֆաբրիկայի տարածքը մոտ մեկ-երկու ամիս առաջ է գնվել:
«Նպատակը տնային տեքստիլի արտադրություն սկսելն է: Արտադրվելու է սրբիչ, ինչպես նաև կտորեղենի արտադրություն է լինելու»,- ասաց ընկերության մենեջերը՝ հավելելով, որ մինչև այս տարվա վերջ կամ գուցե հաջորդ տարվա սկիզբ պլանավորում են սկսել արտադրությունը:
Գրել էինք նաև, որ Ալեքսանյանը ձեռք է բերել Աբրահամյանին պատկանող մեկ այլ՝ «Արտաշատի փորձարարական մեխանիկական գործարանը» ևս:
Այս մասով էլ հաստատեցին մեր տեղեկությունը՝ մեզ փոխանցեցին, որ «Մեխզավոդը» գնվել է, այն վատ վիճակում է և այժմ վերանորոգվում է: Թե երբ կվերագործարկվի, հայտնի չէ, բայց «մեծ թվով աշխատատեղեր կբացվեն»:
Հիշեցնենք, որ այս ձեռնարկությունները պատկանում էին ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով, ըստ լուրերի, կապիտալը տեղափոխում է Գերմանիա՝ պատրաստվում է այնտեղ բիզնես ծավալել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ ArmLur.am-ի
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26