Վաշինգտոնում շարունակվում է զարգանալ նախագահ Դոնալդ Թրամփի մտերիմների եւ Ռուսաստանի միջեւ հնարավոր կապի հետաքննությունը: Այս ենթատեքստում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ երկրորդ հանդիպման մասին լուրը շարունակում է աղմուկ բարձրացնել: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Սպիտակ տունը չի պատրաստվում ներկայացնել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ Մյունհենի գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցած երկրորդ հանդիպման մանրամասները, հայտարարել է նախագահի խոսնակը: Նրա խոսքով, որեւէ գաղտնի բանակցությունների մասին խոսք չի գնում.
«Նրանք կարճ զրույց են ունեցել, մանրամասներ չեմ պատմի, սակայն ճաշի ընթացքում նախագահը բազմաթիվ առաջնորդների հետ է խոսել: Զարմանալի կլիներ, եթե նրանք ճաշի գային եւ չշփվեին միմյանց հետ»:
Նախագահ Բիլ Քլինթոնի օրոք Սպիտակ տանն աշխատած վերլուծաբան Սթիվեն Փայֆերը սակայն նշում է, որ Թրամփի եւ Պուտինի հանդիպումը ճաշի ընթացքում անցել է առանց ամերիկյան կողմի թարգմանչի՝ հանդիպմանը մասնակցել է միայն նախագահ Պուտինի թարգմանիչը: Դոնալդ Թրամփը ճաշի ընթացքում նստած էր Ճապոնիայի վարչապետի տիկնոջ կողքին եւ նրան ճապոներենի թարգմանիչ էր ուղեկցում, ով սակայն Պուտինի հետ հանդիպմանը չի մասնակցել:
«Ճիշտ կլիներ, որ նախագահ Թրամփը հանդիպմանը գոնե այդ թարգմանչին վերցներ, ով Ռուսերեն չգիտեր, սակայն կարող էր առնվազն սղագրել այն, թե ինչ է ասել նախագահ Թրամփը անգլերեն լեզվով», – նշում է Փայֆերը:
Նախկին դիվանագետներն ընդգծում են, որ ներկա համատեքստում, երբ ամերիկյան հատուկ ծառայությունները Ռուսաստանին մեղադրում են ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մեջ, նման հանդիպումը հարցեր է առաջացնում: Հանդիպումներն ու բանակցություններն ընդունված են, սակայն այս պարագայում իրավիճակն այլ է, ասում է «Eurasia Group» հաստատության նախագահ Իեն Բրեմերը.
«Երբ դիտարկում ես այս ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններն ավելի լայն համատեքստում, այս հանդիպումը տարօրինակ է թվում»:
Ավելի վաղ The New York Times թերթին նախագահ Թրամփն ասել էր, որ ճաշի ընթացքում Պուտինի հետ զրույցն ընդամենը 15 րոպե է տեւել եւ դրա ընթացքում որեւէ լուրջ հարցեր չեն քննարկվել:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44