Հալեպի Սուլէիմանիէյի շրջանը երեկ ծանր հրթիռակոծության է ենթարկվել: Հրթիռակոծության հետևանքով հրդեհներ են բռնվել Վեէնեէզուելա թաղամասում:«Արևելք»-ի հաղորդմամբ, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 16 քաղաքացի:
Աղբյուրը նաև նշում է, որ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Դեյր էզ-Զորում ընթացող մարտերի ընթացքում զոհվել է հայազգի զինծառայող Ջորջ Ասսալը:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը նախօրիեն ներկայացրել էր ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Սիրիայի իրավիճակի վերաբերյալ. «Խստորեն դատապարտում ենք զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները, որոնք մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դառնում:
Վերջին օրերին գրանցված հարձակումների հետևանքով զոհվել են չորս հայեր, լրջորեն վնասվել են հայկական ծերանոցը, հայ կաթողիկե համայնքի Սբ. Երրորդություն` «Զվարթնոց» եկեղեցին, գիտակրթական, պատմամշակութային և քաղաքացիական նշանակության մի շարք այլ շինություններ:
Սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու հիմնական նախապայմանը ռազմական գործողությունների և բռնության անհապաղ դադարեցումն է»:




Լուսանկարները՝ «Արևելք»-ից և «Գանձասար»-ից:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55