Հայ-ռուսական օրակարգում գտնվող կնճռոտ հարցերից մեկը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումն է. Արմեն Աշոտյան
Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ամենաբարդ և կնճռոտ հարցերից մեկը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումն է:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Իրականում պաշտոնական և ոչ պաշտոնական շփումներով հայ-ռուսական օրակարգի ամենաբարդ և կնճռոտ հարցը մնում է ռուսական զենքի մատակարարումն Ադրբեջանին: Դա հիմնավորվում է որպես տնտեսական գործարք, ռազմաքաղաքական պոտենցիալը հսկելու գործոն և այլն, դրանք համոզիչ չեն: Փակ քննարկումներ ենք ունեցել վերջին այցի ընթացքում և մեր ռուս գործընկերներից շատերը կիսում են մեր մտահոգությունները»,-ասաց Աշոտյանը:
Դիտարկմանը, թե փաստորեն զենքի մատակարարումն Ադրբեջանին վնասում է Հայաստանին, Արմեն Աշոտյան ասաց, որ դա այն հարցերից մեկն է, որը լուծման կարիք ունի:
Աշոտյանի կարծիքով՝ զենքի մատակարարման խնդիրը պետք է պահել օրակարգում, սակայն խնդրի կարգավորումը հանրային քննարկումների դաշտում չէ, քաղաքական հետևողական հիմնավորումների մեջ է։
«Իհարկե, հանրությունը պետք է տեղեկացված լինի, սակայն ակնկալել, որ այնտեղ լուծում կգտնվի, կամ նման խնդիրների քննարկումը վերածել ռեալիթի շոուի, ապա ես այդ տեսակետին չեմ»,– ասաց նա:
Արմեն Աշոտյանը մեկ դիտարկում ևս արեց՝ ՀՀ քաղաքական գործիչները ոչ թե Ռուսաստանի շահերի, այլ հայ-ռուսական հարաբերությունների պաշտպաններ են:
Դիտարկմանը, թե նույնն առկա՞ է ռուսական կողմում, Արմեն Աշոտյանը դրական պատասխան տվեց և ավելացրեց.«Երկիր, ում հետ Հայաստանի քաղաքական օրակարգը բացարձակ նույն համընկնումն ունի, գոյություն չունի, բացառությամբ Արցախի Հանրապետության»:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44