Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը Գերմանիայի թուրք քաղաքացիներին ուղղված նամակում, որը տպագրվել է գերմանական Bild թերթում, նշել է, որ Գերմանիան վերանայելու և փոխելու է Թուրքիայի հետ տարվող քաղաքականությունը:
Bild թերթում թուրքերենով լույս տեսած նամակում Զիգմար Գաբրիելը, դիմելով Գերմանիայի թուրք քաղաքացիներին, նշել է. «Սիրելի թուրք հայրենակիցներ, ողջ դաշնային կառավարության անունից դիմում եմ ձեզ: Թուրքիայի հետ ունեցած մեր հարաբերությունները ներկայումս գտնվում են չափազանց ճգնաժամային և դժվար փուլում, այդ ամենը հատկապես զգում եք դուք: Ձեր հայրենիքը Գերմանիան է, բայց ձեզնից շատերի համար՝ նաև Թուրքիան: Այդ իսկ պատճառով ձեզ ցանկանում եմ ասել, որ թուրք-գերմանական հարաբերությունները շատ կարևոր են, լավ հարաբերություններ ունենալու համար մենք մշտապես ջանքեր ենք գործադրել, քանի որ գիտենք՝ թուրք-գերմանական հարաբերությունների լավ լինելը ձեզ համար չափազանց կարևոր է»:
Գերմանիայի արտգործնախարարը նշել է նաև, որ հակառակ այդ ամենին՝ Թուրքիայում ձերբակալում են Գերմանիայի անմեղ քաղաքացիների, և Գերմանիան, որպես կառավարություն, չի կարող հանդիսատեսի դերում հետևել և քայլեր չձեռնարկել իր քաղաքացիներին պաշտպանելու ուղղությամբ:
«Մենք չենք կարող պարզապես հետևել, թե ինչպես են Թուրքիայում ձերբակալում մեր անմեղ քաղաքացիներին: Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր քաղաքացիներին»,- հավելել է նա:
«Մեր համագործակցությունը, մասնավորապես Թուրքիային ցուցաբերվող տնտեսական օգնության հարցում, կրկին կվերանայենք և կփորձենք հանդես գալ Եվրոպայի հստակ դիրքորոշումն արտահայտող նախաձեռնություններով»,- ասել է Զիգմար Գաբրիելը:
Նա նամակում նշել է նաև, որ Թուրքիայի հետ տարվող քաղաքականության վերանայումը առհասարակ ուղղված չէ թուրքական արմատներ ունեցող Գերմանիայի քաղաքացիների դեմ:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44