ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ՄԻԵԴ-ի հրապարակած ըստ պետությունների ներկայացված դիմումների/բողոքների վիճակագրությունը: Այսպիսով` Հայաստանը Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի մասնակից և մասնակից Եվրոպայի Խորհրդի անդամ 47 պետությունների շարքում ըստ դրա դեմ ներկայացված բողոքների զբաղեցնում է 9 տեղը` ըստ այս պահի դրությամբ Հայաստանի դեմ ներկայացված և ՄԻԵԴ առջև լուծման սպասող բողոքների թվի՝ 1817 (01/07/2017թ.-ի դրությամբ):
«Այս թվի կապակցությամբ կա մի վերապահում. այս 1817 դիմումներից ոչ բոլորն են գեներացվել են Հայաստանի արդարադատության համակարգի «ջանքերով»: Այս դիմումներից մի պատկառելի մաս (մոտ 40%-ի չափով) Ադրբեջանից ստացված դիմումներն են (1992-1994թթ.-ի պատերազմից ադրբեջանցի փախստականների եւ 2016թ.-ի ապրիլյան պատերազմի ընթացքում գույքային վնասի վերաբերյալ ադրբեջանցի դիմողների բողոքները):
Այնուամենայնիվ, այս թվերը ես չեմ առանձնացնի ընդհանուր պատկեր ստանալու համար, քանի որ ՄԻԵԿ 47 անդամ պետությունների շարքում առաջին տեղի համար Հայաստանի հետ «մրցակցող» պետություններից յուրաքանչյուրն ունի նման կոնֆլիկտային զոնաներից գեներացվող (կամ կոնկրետ մեկ տեսակի խնդրի վերաբերյալ կրկնվող հազարավոր դիմումներ: Օր.՝ Հունգարիան, Իտալիան, Ռումինիան) դիմումների խմբաքանակ, որոնք արդարադատության համակարգով չեն անցնում (կամ ֆիլտրվում): Այլ խոսքով, այդպիսի դիմումների առկայությունը միայն արդարադատության համակարգի դեֆեկտի վկայություն չէ, այլ առավելապես այլ (հիմնականում՝ կոնֆլիկտներին վերագրելի) գործոնների:
Այդուհանդերձ, ամենակոպիտ (Հայաստանի կառավարության օգտին նվազեցումներով) հաշվարկներով պատկերը հետևյալն է: Հայաստանը բացարձակ առաջատար է ԵԽ 47 անդամ պետությունների շարքում 100.000 բնակչին ընկնող ՄԻԵԴ-ում քննության փուլում գտնվող դիմումների քանակով՝ մոտ 70 դիմում:
Երեկ ես այս վիճակագրությունը փորձեցի պարզեցնել բնակչություն/դիմումների քանակ հարաբերակցության, որպեսզի ընդհանուր պատկեր երևելի լինի խճճված վիճակագրության մեջ (առավելևս երբ խոսքը վերաբերում է դատական վիճակագրությանը):
ՄԻԵԴ դիմում ներկայացնելը միայն օժանդակ և ոչ առաջնային պաշտպանություն է դիտվում մարդու համար: Այս ատյան դիմում են, որպես կանոն ներպետական միջոցների (առաջնայնորեն՝ դատարանների) սպառումից հետո: ՄԻԵԴ-ի նման միջազգային դատարանում, մարդն իր բողոքում վիճարկում է պետության ողջ համակարգի կողմից իր իրավունքի պաշտպանությունը չապահովելու կամ առհասարակ նման պաշտպանության հնարավորության բացակայության դեմ: Այսինքն, մարդու դիմումը ՄԻԵԴ, նախևառաջ իր բողոքն է (դա դեռ դատարանը հետագայում կորոշի, թե՝ որքանով հիմնավոր) իրավունքի պաշտպանության ողջ համակարգի, բայց նախևառաջ և գերակշռաբար, հենց դատական (կամ արդարադատության) համակարգի դեմ»,– ասվում է Վահե Գրիգորյանի գրառման մեջ:
Փաստաբանը նաև նշում է, որ այս վիճակագրությունը, նշված դիտանկյունից, ի թիվս բազում այլ եզրահանգումների, փաստում է նաև, որ դիմումատուն հայաստանյան արդարադատությանը վստահում է, օրինակ՝ մոտ 4 ԱՆԳԱՄ պակաս, քան նախկին Հարավսլավիայից անկախացած և անարդյունավետ դատական համակարգի համբավն ունեցող Մակեդոնիայի արդարադատության համակարգից (17 դիմում 100,000 բնակչին), կամ մոտ 4 ԱՆԳԱՄ պակաս, քան նմանապես կոռուպցիայի հետ առնչակցություն ունեցող Ալբանիայի արդարադատության համակարգից (18 դիմում 100,000 բնակչին), կամ մոտ 1,5 ԱՆԳԱՄ պակաս, քան Ուկրաինայի եւ Վրաստանի նման առնվազն երկու միջազգային կոնֆլիկտներով ծվատված և բողոքներ գեներացնող կոնֆլիկտային զոնաներ ունեցող պետություններից յուրաքանչյուրից (43 եւ 50 համապատասխանաբար 100,000 բնակչի շնչով)։
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26