Միջազգային բանակցություններում ԱՄՆ վարչակազմի հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլաթը հուլիսի 23-ին ուղևորվել է Իսրայել՝ Երուսաղեմի իրադարձությունների պատճառով առաջացած լարվածության թուլացման նպատակով: Այս մասին հաղորդել Է CNN հեռուստաալիքը:
ԱՄՆ վարչակազմի աղբյուրներից հեռուստաալիքի տեղեկություններով՝ Վաշինգտոնն ակտիվացրել է կոնսուլտացիաներն Իսրայելի, Պաղեստինի և Հորդանանի հետ: Ամերիկյան կողմից դրանցում հանգուցային դեր են խաղում Միացյալ Նահանգների նախագահի ավագ խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները, ինչպես նաև Գրինբլաթը և Իսրայելում ԱՄՆ դեսպան Դևիդ Ֆրիդմանը:
CNN-ի տեղեկություններով՝ Քուշները հուլիսի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի, իսկ հուլսի 20-ին՝ Պաղեստինի Պետության նախագահ Մահմուդ Աբասի հետ: Երկու դեպքում էլ քննարկման գլխավոր թեման եղել է լարվածության թուլացումը:
Հիշեցնենք. հուլիսի 16-ին ավելի վաղ հոդանանցի դեռահասը ներթափանցել Է Ամմանում Իսրայելի դեսպանատուն և դանակով հարձակվել դեսպանության աշխատակիցներից մեկի վրա: 17-ամյա տեղացի բնակիչը դանակով հարված է հասցրել իսրայելացու կրծքին, ինչից հետո գնդակահարվել է պահապան զինվորների կողմից:
Հուլիսի 22-ին մի քանի հարյուր մահմեդականներ երեկոյան աղոթք են արել Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի պատերի տակ՝ իններորդ օրը շարունակ հրաժարվելով անցնել դրա շեմքից ներս՝ ի նշան բողոքի անցումների մոտ մետաղադետեկտորների շրջանակներ տեղակայելու դեմ: Իսրայելի իշխանությունների կողմից Հին քաղաքում անվտանգության լրացուցիչ միջոցների սահմանումը հետևել է հուլիսի 14-ին ոստիկանական պարեկախմբի վրա զինված հարձակմանը: Դրա հետևանքով զոհվել են երկու իսրայելացիներ, ևս մեկը վիրավորվել է:

15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55