tert.am.- Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները շատ լուրջ քայլ արեցին՝ ընդունելով Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Այդ մասին ռուսական «Ռոսիա-1» հեռուստաալիքով հեռարձակվող «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» («Воскресный вечер с Владимиром Соловьевым») հաղորդման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ Իգոր Մորոզովը:
«Բունդեսթագի պատգամավորները շատ լուրջ քայլ արեցին: Փաստացիորեն այժմ, երբ բանակցություններ էին ընթանում Եվրոպայի համար շատ կարևոր խնդրի շուրջ՝ ներգաղթյալների հարցի վերաբերյալ, նրանք իրենց մեջ ուժ գտան, և ամենագլխավորը՝ քաղաքական կամք՝ ընդունել այդ որոշումը՝ չնայած նրան, որ այդ բանաձևի պատրաստման գործընթացի ժամանակ Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի առաջ ելույթ էր ունենում պաշտպանության նախարարը, և նա ասում էր, թե ինչ կարող են կորցնել, ինչ բարդություններ կարող են առաջանալ այդ բանաձևից հետո՝ «Մեզ կարող են դուրս թողնել «Ինջիրլիք» ավիաբազայից, մեզ կարող են թույլ չտալ օգտագործել օդանավակայաններն ինքնաթիռների վերալիցքավորման համար, մենք տեղ չենք ունենա հետախույզ ինքնաթիռների վայրէջքի համար և այլն»... Եվ չնայած այս բոլոր գործոններին, ներառյալ՝ նաև տնտեսական փորձագետների, ովքեր ասում էին, թե ինչ կարող է տեղի ունենալ որպես հետևանք, նրանք, այնուամենայնիվ, ընդունեցին (բանաձևը-Խմբ.)»,- ասել է նա:
ՌԴ պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Ժելեզնյակը հավելել է, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը գերմանացի պատգամավորները նաև պետք է ընդունեին գերմանական օրենսդիր իշխանության հեղինակությունը պահպանելու համար:
«Այդ որոշումն ընդունվել է հիմա, որովհետև այն ճնշումը, որն ավելի քան մեկ տարվա ընթացքում գործադրվում էր թուրքական լոբբիի կողմից՝ ինչպես Գերմանիայի դրսից, այնպես էլ ներսից, այնքան մեծ էր, որ եթե գերմանացի պատգամավորները չընդունեին այդ ակնհայտ որոշումը, նրանք կկորցնեին հարգանքը ոչ միայն հայերի ու գերմանացիների կողմից, այլև այն թուրքերի, ովքեր հասկանում են այդ սարսափելի իրադարձությունները: Հիշեցնեմ, որ այդ որոշման նախաձեռնողն ազգությամբ թուրք է: Այդ պատճառով այդ որոշումն անհրաժեշտ էր ընդունել գերմանական օրենսդիր իշխանության հեղինակությունը պահպանելու համար»,- ասել է նա:
Տեսանյութում այս հատվածը կարող եք դիտել 40:26 րոպեից.
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55