Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, իր ուղերձում ՀՀ արտաքին գործերի նախարարը նշել է, որ 25 տարին հայ և վրացի ժողովուրդների դարավոր տարեգրության համար ընդամենը մի ակնթարթ է, սակայն անկախությունը վերականգնած երկու երկրների նորօրյա պատմության մեջ այն բնորոշում է բարիդրացիական միջպետական հարաբերությունների հաստատման ու կայացման կարևորագույն մի ժամանակաշրջան, որը հարուստ է նշանակալի ձեռքբերումներով ու հաջողություններով:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգիռ է անել հնարավորը՝ ավանդական կապերի վրա խարսխված հարաբերությունները միասնական ուժերով էլ ավելի ամրապնդելու ու զարգացնելու ուղղությամբ՝ հավելելով, որ երկու երկրների փոխգործակցության ողջ ներուժի բացահայտումը թույլ կտա առավել արդյունավետ օգտագործել մեր հնարավորությունները:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորում է հայ-վրացական ավանդական հարաբերությունների ամրապնդման գործում վիրահայության նշանակալի դերակատարությունը, ովքեր բարեկամության կամուրջ են հանդիսանում երկու երկրների միջև:
Եզրափակելով նամակը՝ Հայաստանի ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչություններն այսուհետ ևս կշարունակեն արդյունավետ համագործակցության միջոցով իրենց կարևոր նպաստը բերել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը:
Վրաստանի ԱԳ նախարարն իր ուղերձում նշել է, որ ավելի քան երկու տասնամյակ ընթացքում՝ անկախության ձեռքբերումից հետո Վրաստանն ու Հայաստանը զարգացրել են փոխըմբռնման և ընդհանուր շահի վրա հիմնված հարաբերություններ: Նախարարը նշել է, որ երկու երկրներն արդեն գրանցել են էական առաջընթաց տարբեր ուղղություններով՝ հավելելով, որ դեռևս առկա են լայն հնարավորություններ:
Միխեիլ Ջանելիձեն գոհունակությամբ նշել է, որ առկա միջպետական սերտ հարաբերություններն ամբողջովին արտացոլում են ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունը, որը կառուցված է ամուր պատմական հիմքերի և ազատության և ժողովրդավարության ընդհանուր սկզբունքների վրա:
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ընդգծելով Վրաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև սերտ և արդյունավետ համագործակցությունը, պատրաստակամություն է հայտնում ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա ամրապնդման նպատակով:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55