Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թիվը նվազել է: Եթե տարիներ առաջ Հայաստանում 100 աղջկա դիմաց ծնվում էր 115-120 տղա, ապա ներկայում այդ հարաբերակցությունը փոխվել է: 2016 թվականին 100 աղջկա դիմաց ծնվել է 112 տղա: Այսինք` այս ցուցանիշը երեք կետով նվազել է: Բնական հարաբերակցությունը համարվում է 100 աղջկա դիմաց 105-106 տղայի ծնունդը: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը, ներկայացնելով «Պտղի սեռի խտրական ընտրության տարածվածության և պատճառների վերաբերյալ 2017 թվականի հետազոտություն»-ը, նշեց, որ հասարակության շրջանում երեխայի սեռով պայմանավորված հարցերի վերաբերյալ մոտեցումը ինչ-որ չափով փոխվել է. տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Վերջին տարիներին իրականացվող լայնածավալ քարոզարշավը տալիս է իր արդյունքները: Մենք մեծ օժանդակություն ստացանք պետական կառույցներից, մասնավորապես, ՀՀ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների կողմից: Երբ սկսում էինք այս հետազոտությունը, խնդիրն այն չէր, որ միայն ժողովրդագրական վատ ցուցանիշների մասին խոսեինք, մենք այստեղ բարձրացրեցինք ազգային անվտանգության հարցը: Դրսում հարցում անցկացնելու ժամանակ շատերը կասեն տղա է պետք, որովհետև զինվոր է, բայց երբ խորանում ենք հարցերի մեջ, մարդիկ գալիս են այն մտքին, որ այդ զինվորներին ծնող մայրեր են պետք»,-մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արմեն Գալստյանը:
Իրականացված քարոզարշավի հիմնական նպատակն էր երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրի գլխավոր ուղերձը հասարակությանը տեղ հասցնելը, հասարակության իրազեկվածությունը բարձրացնելը: Արդյունքները տեսնելու համար, մասնագետները հետազոտությունը սկսել են իրականացրել 2016 թվականին և ավարտել` 2017 թվականի սկզբին: Հարցմանը պատահական ընտրանքով մասնակցել է 15-45 տարեկան 1920 երբևէ հղիացած կին: Հարցումն անցկացվել է հանրապետության 34 քաղաքում:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ զարգացման և հետազոտությունների բաժնի ղեկավար Վահան Ասատրյանի խոսքով, հարցումները ցույց են տվել, որ միջավայրում ավելի շատ են նախապատվությունը տալիս տղա երեխային, քան բուն ընտանիքներում:
«2011 թվականին հարցված կանանց 60 տոկոսը նշում էր, որ իր շրջապատն է ավելի շատ նախապատվությունը տալիս տղա երեխային, այսինքն` ճնշումները, ազդեցությունն այդտեղից էին: Վերջին հարցումները ցույց տվեցին, որ հարցվածների 36.7 տոկոսն է նշում միջավայրի նախապատվության մասին: Այսինքն` տեսնում ենք, որ խնդիրն ավելի շատ գալիս է միջավայրից, քան ընտանիքներից»,- ասաց Վահան Ասատրյանը:
Չնայած որոշ դրական ցուցանիշների, ամեն դեպքում Վահան Ասատրյանն ընդգծեց, երևույթը դեռ շարունակում է մնալ մտահոգիչ, հատկապես գյուղական վայրերում, որտեղ, սկսած առաջին երեխայից, նախապատվությունը տրվում է տղայի:
Որպես պատճառներ կանայք նշել են այն, որ տղան տոհմի շարունակողն է, տղան ունեցվածքի ժառանգորդն է, չնայած իրավական համակարգում այդ հարցի հետ կապված որևէ խտրականություն չկա: Նշվել է նաև, որ տղան հայրենիքի պաշտպանն է:
Ի՞նչ անել խնդիրը մեղմելու համար, միգուցե օրենսդրական դաշտը բարելավվի՞. դիտարկմանն ի պատասխան, մասնագետները նշեցին, որ օրենսդրությունը որևէ լուծում որևէ երկրում չի տվել, այստեղ սոցիալական լուծումներ են անհրաժեշտ, փոփոխություններ` հասարակության մտածելակերպում, ծնելիության մակարդակի բարձրացում, կնոջ ու տղամարդու դերերի հավասարություն, աղջիկ երեխայի արժևորում և այլն:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44