Երեկ Երևանի Մյասնիկյան պողոտայում վթարված երթուղային գազելը, մինչ գիծ դուրս գալը, համապատասխան տեխզննում է անցել։ Վարորդի առողջական վիճակը ևս բավարար է եղել։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական, Երևանի քաղաքային տրանսպորտի համակարգող Ալիկ Գևորգյանը։
Հիշեցնենք՝ վթարի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել 6 ուղևորներ։ Վերջիններս տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ տուժած քաղաքացիներից 3-ը, համապատասխան բուժօգնություն ստանալով, դուրս էին գրվել: Բժիշկները մյուս 3-ի առողջական վիճակը գնահատել էին միջին ծանրության:
Ալիկ Գևորգյանը տեղեկացրեց, որ նախնական տվյալներով, վթարը տեղի է ունեցել խոչընդոտը շրջանցելու ժամանակ։ «Վարորդի ասելով՝ ինքը մեքենան փախցրել է մի կողմ, որպեսզի վթար չլինի, հարվածել է պատին։ Երևի առջևը մեքենա է եղել։ Ոստիկանությունը զննել է, մեքենայի տեխնիկական անսարք վիճակի վերաբերյալ որևէ բան չի ասել»,- նշեց մեր զրուցակիցը։
Ալիկ Գևորգյանը նաև տեղեկացրեց, որ վթարված գազելը սպասարկել է թիվ 20 երթուղին, պատկանել է Երևան քաղաքում միանգամից 8 երթուղի սպասարկող «Դավիթ երթուղային տաքսի» ՍՊԸ-ին։
«ՍՊԸՆ-ն մեծ ձեռնարկություն է, լավ պայմաններ ունի, կենտրոնացված պարկ է։ Ունի մեխանիկ, դիսպետչեր, բուժկետ։ Բացի 20 համարից, ընկերությունը սպասարկում է նաև թիվ 8, թիվ 16, թիվ 26, թիվ 36, թիվ 54, թիվ 55 երթուղիները»,- նշեց Երևաի քաղաքապետի խորհրդականը։
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44