Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը ՊԵԿ կառուցվածքային փոփոխություններից հետո աշխատանքային առաջին շրջայցն է կատարել վերակազմակերպված ստորաբաժանումներ՝ ծանոթանալու նոր աշխատաոճին: Նրա գնահատմամբ՝ կառուցվածքային փոփոխություններ իրականացնելը համակարգում անհրաժեշտությունն էր. «Արդյունքն արդեն տեսանելի կլինի առաջիկա ամիսներին՝ սպասարկման որակի բարձրացման և ստուգումների կազմակերպման տեսանկյունից և, ընդհանրապես, ՊԵԿ-ի գործառույթների պարզեցման առումով»:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
2017 թվականի առաջին կիսամյակում ՊԵԿ-ին հաջողվել է հարկային եկամուտների էական աճ ապահովել: Վարդան Հարությունյանի տեղեկացմամբ՝ աննախադեպ ցուցանիշներ են արձանագրվել, մասնավորապես, հանքարդյունաբերության և առևտրի ոլորտներում: «Հարկային եկամուտներն առաջին կիսամյակում շուրջ 48 միլիարդ դրամով կամ 9.8 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքը: Հարկային մասով աճը կազմել է 33 միլիարդ, իսկ մաքսային մասով՝ 15 միլիարդ դրամ»:
Կոմիտեի ղեկավարը Վանաձորի և Գյումրիի ստուգումների ու սպասարկման բաժիններում ծանոթացել է նորաստեղծ կառույցների գործառույթներին, հետաքրքրվել գործընթացների պարզեցման և կազմակերպման ընթացքից: Վարդան Հարությունյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում վերանայել աշխատոճը, բիզնեսից ևս ակնկալելով վարքագծի էական փոփոխություն:
«Բազմիցս հնչեցվել է, որ պետական եկամուտների կոմիտեն բիզնեսի գործընկերն է, իսկ գործընկերոջը խաբելը պատվաբեր չէ: Անհրաժեշտ է, որպեսզի տնտեսվարողներն արագ վերանայեն իրենց վարքագիծը և ինքնուրույն վերականգնեն պետությանը չվճարած հարկերը»,-նշել է ՊԵԿ նախագահը: Նրա դիտարկմամբ, թեպետ բիզնեսը ՊԵԿ-ի ազդակներին ճիշտ արձագանք է տվել, այնուամենայնիվ, բացթողումներ դեռևս նկատվում են. «Ամփոփելով առաջին կիսամյակի արդյունքներն, արձանագրում ենք, որ դեռևս կան ստվերում գործող հարկ վճարողներ: Այն տնտեսվարողներն, ովքեր փորձում են խուսափել թափանցիկ աշխատաոճից, նրանց նկատմամբ կիրառվելու է ավելի խիստ վարչարարություն»:
Վարդան Հարությունյանը ծանոթացել է նաև նորաստեղծ՝ Հյուսիսային մաքսատուն-վարչության գործառույթներին, ինչպես նաև հետևել Բավրայի նոր մաքսակետի շինարարության ընթացքին:
Շինհրապարակում կոմիտեի ղեկավարը հետաքրքրվել է նախագծային մանրամասներից, ըստ գործառույթների հստակեցրել ապագա անցակետի արդյունավետ գործարկման հնարավորությունը:
Բավարար գնահատելով կատարված աշխատանքը, կոմիտեի ղեկավարը միաժամանակ խիստ հանձնարարական է տվել՝ Բավրայի նոր անցակետը նախատեսված ժամանակահատվածում շահագործման հանձնելու համար սեղմ ժամկետներում շտկել առկա խնդիրները և թերությունները: Ի դեպ, Բավրայի անցակետը տարվա ընթացքում արդեն երրորդ ժամանակակից կառույցն է, որ կներակայացվի սահմանը հատողներին՝ Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված անցակետերից հետո: 

16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01