ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Երիտասարդ ստեղծագործողների միություն» ՀԿ-ի և ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնի նախաձեռնությամբ՝ ս. թ. հունիսի 2-12-ը տեղի կունենա «Մեկ տանիքի ներքո» խորագիրը կրող «Արտ ֆեստ» միջազգային երիտասարդական բաց փառատոնը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Բացումը տեղի կունենա ս. թ. հունիսի 2-ին, ժամը 18:00-ին, «Կարապի լճի» հարակից տարածքում: Փակումը՝ մրցանակաբաշխության արարողությունը կկայանա հունիսի 12-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Փառատոնը մրցութային բնույթ է կրում, որին մասնակցում են 16-30 տարեկան անհատներ, ինչպես նաև ստեղծագործական խմբերը: Այն միտված է երիտասարդ արվեստագետների շրջանում ստեղծագործական մթնոլորտի ձևավորմանը, մասնագիտական համագործակցության խթանմանը, փորձի փոխանակման արդյունքում երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունների կատարելագործմանը, նոր անունների բացահայտմանը և տարվա ստեղծագործական ձեռքբերումների ամփոփմանը:
«Արտ Ֆեստ» երիտասարդական բաց փառատոնը ներառում է արվեստի բոլոր ճյուղերը, մասնավորապես, այս տարի ներկայացվել է թատերական արվեստի 30, կինոարվեստի 52, երգարվեստի 31, հագուստի մոդելավորման 27, դեկորատիվ կիրառական արվեստի 10 և կերպարվեստի 84 հայտ, ընդհանուր առմամբ 234 հայտ: Փառատոնը, այս տարի մեծացնելով մասնակցության հայտերի աշխարհագրական սահմանները և փոխելով իր ձևաչափը, դարձել է միջազգային. 427 մասնակից, որից 32-ը՝ արտերկրից:
Փառատոնի անվանակարգերն են.
Թատերական արվեստ՝ «Լավագույն բեմադրություն», «Լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն կին դերակատար», «Լավագույն բեմանկարչական աշխատանք», «Լավագույն երաժշտական ձևավորում»:
Կինոարվեստ. «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն կին դերակատար», «Լավագույն երաժշտական ձևավորման հեղինակ», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն սցենար», «Լավագույն պրոդյուսերական աշխատանք»:
Կերպարվեստ՝ «Լավագույն քանդակ», «Լավագույն գեղանկար», «Լավագույն բատիկ», «Լավագույն լուսանկար», «Լավագույն գրաֆիկա»:
Երգարվեստ՝ «Լավագույն ժողովրդական երգիչ», «Լավագույն ժողովրդական երգչուհի», «Լավագույն դասական երգիչ», «Լավագույն դասական երգչուհի», «Լավագույն էստրադային երգիչ», «Լավագույն էստրադային երգչուհի»:
Հագուստի մոդելավորում՝ «Տղամարդու հագուստի լավագույն հավաքածու», «Կանացի հագուստի լավագույն հավաքածու»:
«Արտ Ֆեստ» երիտասարդական բաց փառատոնի ծրագիր:
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44