ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մի խումբ աշխատակիցներ հուլիսի 25-ին պարգևատրվել են մեդալներով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «1997թ. ՀՀ կառավարության սեպտեմբերի 4-ի որոշմամբ ստեղծվում է արագ արձագանքման փրկարարական ջոկատը:
Փրկարարների առաջին պրոֆեսիոնալ ջոկատը, որի հիմքի վրա հետագայում ստեղծվեց Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը (ՀՆՓԱԻԿ): Այս կենտրոնում ծառայություն են իրականացնում առավել հմուտ և բարձրակարգ պատրաստվածություն ունեցող բազմապրոֆիլ փրկարարներ, ովքեր փրկարարական աշխատանքներ են իրականացնում առավել վտանգավոր և բարդ իրավիճակներում, և ոչ միայն հայրենիքում, այլև՝ արտերկրում: Կենտրոնի փրկարարների գերակշիռ մասն ունի միջազգային որակավորում և ընդգրկված է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) ջոկատում:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը երկարամյա անբասիր ծառայության և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու կապակցությամբ ՀՀ ԱԻ նախարարության «Անբասիր ծառայության համար 10 տարի» 3-րդ աստիճանի մեդալ հանձնեց ՀՆՓԱԻԿ`
17-րդ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Նորայր Հակոբյանին,
17-րդ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Զավեն Մելքոնյանին,
հետախույզ կինոլոգիական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ կապիտան Լիլիթ Ղազարյանին,
15-րդ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ կապիտան Արմեն Ավետիսյանին,
15-րդ փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ կապիտան Վահե Պետրոսյանին,
18-րդ փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ կապիտան Դավիթ Գևորգյանին,
ջրասուզական ջոկատի հրամանատար, փ/ծ լեյտենանտ Ալբերտ Մարտիրոսյանին,
մոտոցիկլավարների օղակի հրամանատար, փ/ծ ավագ ենթասպա Զուրաբ Վարդանովին,
16-րդ փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտ, փ/ծ ավագ ենթասպա Մարինե Զովելյանին,
15-րդ փրկարարական ջոկատի վարորդ-փրկարար, փ/ծ ենթասպա Հրաչյա Երիցյանին:
ՀՀ ԱԻ նախարարության «Անբասիր ծառայության համար 15 տարի» 2-րդ աստիճանի մեդալի արժանացան ՀՆՓԱԻԿ պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Ասրյանը, 15-րդ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Սերգեյ Բիձյանը և 16-րդ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Համբարձում Վարտումյանը»:
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26