Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Արթուր Մովսիսյանը կալանավայրից հայտարարությամբ է հանդես եկել և տեղեկացնում է, որ իրեն ստիպում են ցուցմունք տալ Ժիրայր Սեֆիլյանի դեմ:
«Ես՝ Արթուր Մովսիսյանս հայտարարում եմ, որ իմ նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ամբողջությամբ կրում է քաղաքական բնույթ: Դրա մասին է վկայում այն փաստը, որ քրեական գործը դեգերում է Հայաստանի տարբեր դատարաններում և շուրջ մեկ ամիս է գործի պատվիրատուները և դատարանները չեն կողմնորոշվում ինչ անեն սարքած գործի հետ:
Ինչպես նախկինում նշել եմ, գործը շինծու է, այն ուղղված է Ժիրայր Սեֆիլյանի դեմ: Սեֆիլյանին անձնապես չեմ ճանաչում, սակայն նրան գիտեմ որպես հերոսի:
Ինձ ցանկանում են օգտագործել որպես միջոց, պահում են որպես գերի (ներառյալ 6 ամիս ՌԴ-ում) և ակնկալում, որ կդավաճանեմ իմ արդարացի սկզբունքայնությանը և կտամ իրենց համար ցանկալի, հատկապես Սեֆիլյանի դեմ ցուցմունք: Դրա մասին են վկայում այն փաստերը, որ
ա) գործի իմ մասը առանձնացրել են հիմնական գործից, այն ուղարկել են մարզային դատարանի քննությանը, բոլորի աչքից հեռու, հավանաբար հուսալով սուսուփուս դատավարություն անցկացնել;
բ) այսօր վերաքննիչ քրեական դատարանում իմ պաշտպանին թույլ չտվեցին մտնել նիստերի դահլիճ, ինձ փաստացի հեռացրին դահլիճից, և իմ բողոքը քննեցին առանց ինձ ու իմ պաշտպանի ներկայության։
Այս ամենը կատարվում է ի հեճուկս նրա, որ ըստ իշխանությունների առաջադրած մեղադրանքի ես եղել եմ կազմակերպված խմբի կազմում և այդ խմբի հետ միասին ինչ-որ հորինված գործողություններ պետք է կատարեի … գտնվելով Ռուսաստանի Դաշնությունում:
Հայտնում եմ՝ ինձ համար կարևոր չէ թե որ դատարանում է քննվելու իմ դեմ հարուցված գործը. ես վճռականորեն և օրենքով չարգելված բոլոր միջոցներով ապացուցելու եմ իմ անմեղությունը»,-ասված է հայտարարությունում:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44