Հուլիսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռոստովի մարզի Վոլգադոնսկի «Նոեվ Կովչեգ» հայկական ազգամշակութային ինքնավարության խորհրդի նախագահ Սասուն Սարգսյանին, խորհրդի անդամ Սասուն Հովհաննիսյանին:
Նախարարը հետաքրքրվեց համայնքի նորություններով և հաջողություններով, ծանոթացավ խնդիրներին: Քննարկվեցին Սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը, երիտասարդների հայեցի կրթության անհրաժեշտությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարվեց սփյուռքի նախարարության հետ գործակցության աշխուժացմանը: Նախարարը համայնքի ներկայացուցիչներին հրավիրեց մասնակցելու «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին:
Սասուն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար, նշեց, որ կազմակերպության հիմնական նպատակն է Վոլգադոնսկ քաղաքի և Վոլգադոնսկի շրջանի հայերի համախմբումը և հայ ազգային ինքնության պահպանումը: «Աջակցում ենք հայոց լեզվի և պատմության ուսուցմանը, ամրապնդում ենք կապերը Հայաստանի և Արցախի հետ, ինչպես նաև՝ ՌԴ-ի այլ քաղաքներում գործող հայկական համայնքների հետ, կոնֆերանսներ, գիտաժողովներ, սեմինարներ ենք կազմակերպում: Այժմ զբաղված ենք եկեղեցու կառուցման հետ կապված խնդիրների լուծմամբ: Համոզված ենք, որ եկեղեցին էլ ավելի կհամախմբի համայնքը, կնպաստի հայապահպանությանը», – հավելեց նա:
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44