Կորեական թերակղզու շուրջ ստեղծված նախապատերազմական իրավիճակը շարունակում է պահպանվել. Հյուսիսային Կորեան սպառնացել է անխնա միջուկային հարված հասցնել Միացյալ Նահանգների «սրտին», եթե նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վտանգի տակ դնի Կիմ Չեն Ընի ռեժիմը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս հայտարարությունն արվել է ի պատասխան Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Մայք Պոմպեոյի մեկնաբանությանն առ այն, որ Թրամփի վարչակազմը պետք է Հյուսիսային Կորեայի գերագույն առաջնորդին երկրի միջուկային զինանոցից բաժանելու տարբերակ գտնի:
«Ես լիահույս եմ, որ մենք տարբերակ կգտնենք ռեժիմին միջուկային զենքի համակարգից բաժանելու համար: Վստահ եմ, որ հյուսիսկորեացիները լավ մարդիկ են ու շատ կուզենային, որ նա (Կիմ Չեն Ընը-Tert.am) հեռանա»,-ասել է Պոմպեոն:
Սրան ի պատասխան Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը նշել է, որ ԿՀՎ-ի տնօրենի մեկնաբանությունները «վերջնագծից այն կողմ» են:
«Այժմ ակնհայտ դարձավ Թրամփի վարչակազմի իրական նպատակը, այն է՝ ռեժիմի փոփոխություն»,-նշել է գործակալությունը:
Այն մեջբերել է Հյուսիսային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակին, որը նշել է, որ երկրի գերագույն առաջնորդի վտանգի տակ հայտնվելու դեպքում կիրականացվեն հարվածներ՝ այդ թվում նաև միջուկային:
«ԱՄՆ-ն միայն թող փորձվի թեթև նշույլ ցույց տալ մեր գերագույն իշխանությանը հեռացնելու ուղղությամբ, և մենք մեր հզոր միջուկային զինանոցով անխնա միջուկային հարված կհասցնենք Միացյալ Նահանգների սրտին»,-ասել է ԱԳՆ խոսնակը:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44