ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ հուլիսի 26-ին տեղի է ունեցել Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի օրակարգի հաստատումից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը ներկայացրել է «Սոցիալական աշխատանքի մասին» և ««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որն արդեն դրվել է շրջանառության մեջ և գտնվում է քննարկումների և լրամշակման փուլում: Տիկին Մինասյանը նշել է, որ օրենքով սահմանվում են «սոցիալական աշխատանք» հասկացությունը, սոցիալական աշխատանքի սկզբունքները, սոցիալական աշխատանքի մասնագետների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև սոցիալական աշխատանքի մասնագետների պալատի գործունեության հիմնական նպատակը և խնդիրները: Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարար Արտեմ Ասատրյանը, անդրադառնալով օրենքի նախագծին, նշել է. «Օրենսդրական նախաձեռնությունը եկել է սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից, և մենք որպես ոլորտի պետական կառավարման մարմին ընդունել ենք այդ մոտեցումը և եթե մեր գործընկերների կողմից կա պատրաստակամություն իրենց վրա ավելի շատ պարտականություններ վերցնել որպես սոցիալական աշխատողների ինստիտուցիոնալ միավորում, ապա մենք պատրաստ ենք միայն աջակցել»:
Այնուհետև գործընկերների կողմից ներկայացվել է Աշխատանքի միջազգային կազմակերպություն-Հայաստան համագործակցության «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն: Ըստ գործընկերների՝ անհրաժեշտություն կա ԱՄԿ-ին վերջնական փաթեթ ներկայացնելու նպատակով աշխատանքային խմբի քննարկում կազմակերպել, որպեսզի բոլոր առաջարկությունների հիման վրա լրամշակվի նախագիծը:
Անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների ընթացքին՝ նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ ՀՀ արդարադատության նախարարի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո աշխատանքներն առարկայացնելու նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի, որտեղ պետք է պարտադիր մասնակցություն ունենան նաև սոցիալական գործընկերները:
Օրակարգի հարցերի շրջանակներում առաջարկ է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում հունիսի 23-ը ընդունել որպես Հանրային ծառայողի օր:
Նախարարը, կարևորելով նախաձեռնությունը, նշել է. «Այս քայլով մենք ևս մեկ անգամ հնարավորություն կստեղծենք, որպեսզի կարևորվի հանրային ծառայողի դերն ու նշանակությունը հասարակության մեջ, հանրային ծառայողը հանրային բարիք ստեղծող է, ում աշխատանքը ուղղված է նոր արդյունքի ստեղծմանը, որը նախատեսված է ողջ հասարակության համար»:
Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջին հարցի վերաբերյալ ուսումնասիրել միջազգային փորձը, ձևակերպել հիմնավորումները և ամբողջականացված տեղեկատվությունը ներկայացնել նախարարություն, որի հիման վրա կմշակվի ՀՀ կառավարության որոշման նախագիծ և կներկայացվի ՀՀ կառավարություն:
Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, գործատուների հանրապետական միության և սոցիալական գործընկերության պետական կողմը ներկայացնող գերատեսչությունների ներկայացուցիչներ:
1in.am
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44