ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ վերջին ամիսներին հսկայական աշխատանք է իրականացվել Հայաստանի չգազիֆիկացված համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու ուղղությամբ:
«Դրանց ծախսերի հաշվարկման գործում ունենք արդեն հստակ պատկերացում: Հստակ է, թե 280 չգազիֆիկացված համայնքներում արևային ջրատաքացուցիչներ և ֆոտովոլտային վահանակներ տեղադրելու համար որքան գումար է անհրաժեշտ, դրանք համեմատել ենք գազիֆիկացման համար պահանջվող գումարների հետ և ներկայումս բանակցում ենք կառավարության, դոնորների հետ, մի շարք ֆինանսական կառույցների հետ, որ ճիշտ և արդյունավետ ֆինանսական գործիք ներդրվի, որպեսզի չգազիֆիկացված համայնքների տաք ջրամատակարարման հարցը կարգավորվի»,- նշեց Հայկ Հարությունյանը:
Նա հիշեցրեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել, որի նպատակն է Հայաստանի չգազիֆիկացված համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու նպատակով դիտարկել մի շարք այլընտրանքային տարբերակներ, մասնավորապես կիրառել արևային ֆոտովոլտային պանելների և ջրատաքացուցիչներ, պելետային կաթսաներ կամ վառարաններ:
Հայկ Հարությունյանը նշեց, որ եթե 280 համայնքը գազիֆիկացնեն, ապա դրա համար անհրաժեշտ կլինի ներդնել մոտ 39 մլրդ դրամ, իսկ արևային ջրատաքացուցիչների տեղադրման համար՝ 15 մլրդ դրամ, արևային ֆոտովոլտային վահանակների տեղադրման համար՝ 20 մլրդ դրամ: «Այսինքն՝ գազիֆիկացման համար պահանջվող գումարով մենք կարող ենք ամեն ընտանիքին տրամադրել և արևային ջրատաքացուցիչ, և ֆոտովոլտային վահանակ՝ ամբողջական հոսանք ապահովելու համար»,- ասաց փոխնախարարը:
22:40
22:17
20:20
19:56
19:54
19:19
19:03
16:43
16:33
16:18
15:55
15:47
15:22
15:05
14:45
14:22
14:22
14:00
13:36
13:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15