ARM | RUS |

VIDEO: Վերադարձ «Սայաթ-Նովայի հարացույցին». վրացի գրողը գիտի՝ ինչպես միավորել Կովկասի ժողովուրդներին

26.07.17 | 23:47

Վրացի գրող, կոնֆլիկտաբան Իրակլի Կակաբաձեն գիտի, թե ինչպես կարելի է լուծել խնդիրները Կովկասում, հաշտեցնել, միավորել Կովկասի տարբեր ժողովուրդներին, որոնք կոնֆլիկտային հարաբերություններ ունեն իրար հետ, օրինակ՝ վրացիներին՝ աբխազների ու օսերի կամ հայերին ադրբեջանցիների և թուրքերի հետ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով այս խնդիրների մասին՝ վրացի մտավորականը կարծիք հայտնեց, որ Կովկասում խաղաղ համակեցություն հաստատելու համար Կովկասի ժողովուրդները պիտի վերադառնան այն ապրելակերպին, որը դարեր շարունակ կիրառվել է մեր տարածաշրջանում: Իրակլի Կակաբաձեն այս երևույթն անվանում է «Սայաթ-Նովայի հարացույց», ընդ որում՝ նա այս գործընթացում առաջատար դեր է վերապահում հայերին ու վրացիներին: Այս հարացույցի հիմքում, մեր զրուցակցի կարծիքով, ընկած է «գրկախառնության» կոնցեպտը, որը շատ ավելի լավն է հանդուրժողականության կոնցեպտից, որովհետև «հանդուրժողականություն» նշանակում է՝ «ես քեզ ատում եմ, բայց հանդուրժում եմ քեզ», իսկ «գրկախառնություն» նշանակում է՝ «ես բաց եմ քեզ ընդունելու համար»:

– Պարոն Կակաբաձե, նախ՝ եկեք փորձենք համեմատել Վրաստանի հիմնախնդիրները Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Ի՞նչ տարբերություններ եք տեսնում: Հայաստանի և Վրաստանի՝ հակամարտությունների կարգավորման տարբեր տեսլականները որքանո՞վ են խանգարում հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը և երկու երկրների՝ միմյանց ավելի լավ ինտեգրմանը:

– Սա շատ հետաքրքիր հարց է: Կարծում եմ, որ բոլոր կոնֆլիկտներն էլ խիստ տարբեր են իրարից, ուստի չենք կարող ասել, որ նրանք նման են իրար, և կա ունիվերսալ մի բանաձև, որով կարելի է լուծել բոլոր կոնֆլիկտները: Բոլորն էլ տարբեր են և ունեն տարբեր պատմություններ: Մենք պիտի հարգենք բոլոր ժողովուրդներին և բոլորի ինքնորոշման կամ ինտեգրման, վերաինտեգրման ձգտումները: Բոլոր ժողովուրդներն էլ ունեն օրինական ճանապարհներ՝ իրենց իրավունքներն իրացնելու համար: Բայց կա մի բան, որն իմ կարծիքով՝ առանցքային է Հարավային Կովկասի խնդիրների, հատկապես՝ վրաց-հայկական հարաբերությունների համատեքստում: Մենք շուրջ 30 տարի ապրում ենք ազգայնականության կամ ինքնության քաղաքականության դարաշրջանում, և սկսած 1987-88 թթ.-ից՝ վրաց-հայկական հարաբերությունները շատ են տուժել, բայց միևնույն է՝ մենք պահպանում ենք շատ լավ հարաբերություններ, որովհետև Վրաստանը և Հայաստանը եղբայրական հարաբերությունների շատ երկար պատմություն ունեն՝ շուրջ 25 դար, առնվազն այդքան: Մենք խոսում ենք իսկապես շատ բարեկամական, եղբայրական ու երկար պատմություն ունեցող հարաբերությունների մասին:

Մենք շատ մոտ ենք իրար, բայց միևնույն ժամանակ վերջին 30 տարիների ընթացքում որոշակի պառակտում եղավ երկու ժողովուրդների միջև՝ իմ նշած ինքնության քաղաքականության պատճառով, և սա ազդում է ոչ միայն վրաց-հայկական, այլև Ադրբեջանի, ազգային փոքրամասնությունների, էթնիկ խմբերի հետ մեր հարաբերությունների վրա: Կովկասը սկսեց ապաինտեգրվել, պառակտվել ազգային պետության գաղափարախոսության և նացիոնալիզմի ու ինդիվիդուալիզմի բուրժուական փիլիսոփայության հետևանքով: Նացիոնալիզմը և ինդիվիդուալիզմը բուրժուական փիլիսոփայություններ են: Մենք ընկանք ծայրահեղ նացիոնալիզմի և մեկուսացման քաղաքականության ծուղակը: Սա շատ կարևոր հանգամանք է վրաց-հայկական հարաբերությունների տեսանկյունից, որովհետև մենք մեծ ավանդույթներ ունենք: Ինչպես հիշում եք, հայերն ու վրացիները ապրել են շատ կոսմոպոլիտ միջավայրում, որովհետև Թիֆլիսը, Երևանը շատ կոսմոպոլիտ բնակավայրեր են:

– Նկատի ունեք՝ Խորհրդային Միության տարիների՞ն:

– Ոչ միայն խորհրդային շրջանում, այլև դրանից առաջ: Մեր տարածաշրջանը «Մետաքսի ճանապարհի» վրա էր: Բոլոր ժողովուրդները՝ Պեկինից մինչև Ամստերդամ, գալիս էին այստեղ, և սրանք շատ կոսմոպոլիտ վայրեր էին: Ես այս երևույթը կոչում եմ Սայաթ-Նովայի հարացույց (պարադիգմ): Սայաթ-Նովան հայ բանաստեղծ էր, ապրում էր Թիֆլիսում և գրում էր տարբեր լեզուներով: Սայաթ-Նովայի հարացույցը շատ կոսմոպոլիտ հարացույց էր, որը միասին պահպանում էին հայերն ու վրացիները, բայց կային նաև շատ արաբներ, պարսիկներ, թուրքեր և այլ ժողովուրդներ, որոնք ապրում էին Կովկասում: Սա խաղաղ համակեցության հրաշալի մի օրինակ է, բայց սա հանդուրժողականության քաղաքականությունը չէ: Հանդուրժողականությունը կենտրոնաեվրոպական հայեցակարգ է, բայց մենք մեր սեփական հայեցակարգը պիտի ունենանք: Մեր կովկասյան հայեցակարգը գրկախառնության հայեցակարգն է: Գրկախառնությունը և հանդուրժողականությունը տարբեր բաներ են: Հանդուրժողականությունը պաշտպանական կեցվածք է: Հանդուրժողականությունը նշանակում է՝ «ես քեզ ատում եմ, բայց ես հանդուրժում եմ քեզ»: Սակայն գրկախառնությունը նշանակում է՝ «ես բաց եմ քեզ ընդունելու համար»: Սա է Սայաթ-Նովայի հարացույցը: Այն տարբերվում է եվրոպական ժամանակակից լիբերալ հարացույցներից: Այսօր տեսնում ենք, որ ժամանակակից լիբերալ հարացույցը քանդվում է Բրեքզիթի, Թրամփի ընտրության և Եվրոպայում տեղի ունեցող գործընթացների հետևանքով, և հետո ի հայտ են գալիս նոր ուժեր՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը: Այսպիսով, նոր հարացույցի կարիք կա: Հետևաբար ի՞նչ պիտի անենք այս իրավիճակում: Կարծում եմ՝ վրացիները, հայերը և մեր մյուս հարևանները պիտի ընդունեն Սայաթ-Նովայի հարացույցը, որպեսզի կրկին փորձենք դառնալ Կովկասի, վերին Մերձավոր Արևելքի կոսմոպոլիտ կենտրոնը և նաև կամուրջ Հյուսիսի և Հարավի, Արևմուտքի և Արևելքի միջև, ինչը շատ կարևոր է: Սա հայերի ու վրացիների պատմական առաքելությունն է:

– Ուզում եք ասել, որ այս մոդելը կարող ենք կիրառել նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու, առկա հիմնախնդիրը լուծելո՞ւ համար:

– Իհարկե, կարծում եմ, որ սա շատ ունիվերսալ մոդել է: Այս մոդելը ավանդաբար կիրառվել է Կովկասի մշակույթի մեջ: Ի՞նչ ենք հիշում մեր պատմությունից: Նորից եմ ասում՝ մենք իրար հետ եղբայրական հարաբերությունների առնվազն 2500 տարվա պատմություն ունենք: Ոչ միայն վրացիներն ու հայերը, այլև մեր մյուս հարևանները ապրել են գրկախառնության հարացույցի մեջ, և իրականում մենք շատ չենք կռվել իրար հետ: Եթե փորձենք վերհիշել պատմությունը, պատերազմների թիվը Կովկասի ժողովուրդների միջև այնքան էլ մեծ չէ: Պատերազմների մեծ մասը եղել է օտար կայսրությունների ներխուժման պատճառով: Անշուշտ, դրանք էին Հռոմեական կայսրությունը, Պարսկաստանը, Օսմանյան կայսրությունը, Ռուսական կայսրությունը: Այսօր տարածաշրջանում ազդեցիկ ուժերն են Ռուսաստանը, Արևմուտքը, ՆԱՏՕ-ն: Սրանք դրսի ուժերն են: Իհարկե, մենք մեծացել ենք Նիզամիի ազդեցության տակ և շատ լավ հարաբերություններ ենք ունեցել Ադրբեջանի հետ: Սա վերաբերում է թե՛ վրացիներին և թե՛ հայերին: Մենք շատ լավ հարաբերություններ ենք ունեցել նաև պարսիկների, արաբների, ռուսների հետ: Նրանք ևս ներկա էին մեր տարածաշրջանում: Եվ հիմա, իհարկե, ավելացել է նաև Արևմուտքի գործոնը: Հետևաբար այս հարացույցը, որը ես կոչում եմ Սայաթ-Նովայի հարացույց և իրար հետ գրկախառնվելու մոտեցում, օգտակար է ոչ միայն մեր, ադրբեջանցիների, աբխազների, օսերի և այլոց համար, այլև սա շատ օգտակար միջոց է ապագայի զարգացումների համար: Կովկասը կարող է դառնալ խաղաղ հարաբերությունների կառուցման մի մոդել: Սա շատ կարևոր հայեցակարգ է ներկայիս զարգացումների պայմաններում, որովհետև «ռեալպոլիտիկի», ուժի քաղաքականության հին հարացույցներն այժմ անցնում են պատմության գիրկը, և մենք սա տեսնում ենք ամեն օր: Մենք պիտի մեր ուրույն ճանապարհն ունենանք: Մեր ճանապարհը Սայաթ-Նովայի հարացույցն է, որը մենք գործածել ենք վերջին 25 դարերի ընթացքում:

Կարծում եմ՝ այս խնդիրը կարող է լուծվել ինտեգրման միջոցով: Չեմ կարծում, որ մարդիկ ատում են իրար, պարզապես շատ մեծ է ինքնության, ազգայնականության քաղաքականության քարոզչության ազդեցությունը: Ռազմարդյունաբերությունը, նավթարդյունաբերությունը կապված է մեծ շահերի հետ և հսկայական եկամուտներ է ապահովում: Սա բիզնես է, պատերազմն է բիզնես, իսկ պատերազմի բիզնեսը միշտ պահանջում է հակամարտության մյուս կողմի դեմոնիզացում, թշնամանքի քարոզ նրա նկատմամբ: Դա կիրառվում է բոլոր կոնֆլիկտների պարագայում, բայց իմ ասածն այն է, որ կովկասյան ավանդույթը կարող է դրան հակադրվել, որովհետև մենք կարողացել ենք զարգացնել տնտեսությունը իրար հետ 25 դար շարունակ: Խաղաղ ժամանակաշրջանները հայերի, վրացիների, ադրբեջանցիների, պարսիկների, արաբների և մյուս ժողովուրդների միջև ավելի շատ են եղել: Սրան միանում էին մի կողմից՝ հյուսիսկովկասյան ժողովուրդները, մյուս կողմից՝ եվրոպացիները, ասիացիները, ռուսները և նույնիսկ աֆրիկացիները: Սա առևտրի մի մեծ խաչմերուկ էր և շատ խաղաղ տնտեսություն էր, խաղաղության տնտեսություն՝ պատերազմի տնտեսության փոխարեն: Մենք պիտի փորձենք զարգացնել միասնական տնտեսական գոտի մեր տարածաշրջանում: Խոսքը ոչ միայն առևտրի, այլև տնտեսական, սոցիալական, մշակութային ինտեգրման մասին է: Եթե ընդունենք այս հարացույցը՝ որպես տարածաշրջանի զարգացման մոդել, ապա կլինի մի բան, որը հակադրվում է պատերազմի քաղաքականության տնտեսական շահերին:

1in.am


Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily Telegraph

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily...

13:42

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է բռնկվել

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է...

13:24

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը....

13:08

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ. SNN

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ....

12:44

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են գալիս հնարավորություններ. իրանագետ

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են...

12:35

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50 տոկոս

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50...

12:21

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից պաշտպանելու համար

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից...

12:03

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային» հեռուստաընկերությանը

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային»...

11:58

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ Ծառուկյան

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ...

11:49

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան (Տեսանյութ)

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան...

11:33

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

11:12

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

10:56

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք ծրագրեր

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք...

10:34

Եկեղեցին հորդորում է հաճախ խոստովանել մեղքերը և Սուրբ Հաղորդություն ընդունել. Հայր Զաքարիա

Եկեղեցին հորդորում է հաճախ խոստովանել մեղքերը և Սուրբ Հաղորդություն ընդունել. Հայր...

09:49

էլեկտրամատակարարումը կդադարեցվի

էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:27

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:04

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է Ռոբերտ Քոչարյանը

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է Ռոբերտ...

20:52

Աբու Դաբիում հրթիռի հարվածից Պաղեստինի քաղաքացի է մահացել

Աբու Դաբիում հրթիռի հարվածից Պաղեստինի քաղաքացի է...

18:04

Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա, թող ստուգի՝ իմ պայուսակը կոկորդիլոսի կաշվի՞ց է. Ռուզաննա Խաչատրյան

Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա, թող ստուգի՝ իմ պայուսակը կոկորդիլոսի կաշվի՞ց է. Ռուզաննա...

17:53

Ինչու է հոսանքազրկվել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը․ պարզաբանում է ՀԷՑ-ը

Ինչու է հոսանքազրկվել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը․ պարզաբանում է...

17:25

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44