Հուլիսի 26-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ավարտելով իր հրաժեշտի հանդիպումների շարքը, հանդիպում է ունեցել Օտտավայի քաղաքապետ Ջիմ Վաթսոնի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը դեսպան Եգանյանը շնորհակալություն է հայտնել Օտտավայի քաղաքապետին տարիներ շարունակ ՀՀ դեսպանության հետ ունեցած ակտիվ համագործակցության համար:
ՀՀ դեսպանը մասնավորապես ընդգծել է Օտտավայի քաղաքապետի աջակցության կարևորությունը հունիսի 9-ին Օտտավայում հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Կանադայի Համադաշնության 150-ամյակի կապակցությամբ կայացած կանադահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի հուշարձանի բացման գործում:
Ջիմ Վաթսոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ դեսպանին` Հայաստանի և Կանադայի միջև հարաբերությունների առավել խորացման ուղղությամբ կատարված աշխատանքի համար:
Զրույցի ընթացքում առաձնահատուկ կարևորվել է տարբեր միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Հայաստանի և Կանադայի միջև ծավալված ակտիվ համագործակցությունը:
Այդ առնչությամբ դեսպան Եգանյանը նշել է, որ Հայաստանում ամենայն պատասխանատվությամբ են մոտենում 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը հյուրընկալելու հանձնառությանը, և ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծվել է գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:
Արմեն Եգանյանն ու Ջիմ Վաթսոնն ընդգծեցին ապակենտրոնացված համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը:
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44