Իսրայելը եւ Թուրքիան առաջընթացի են հասել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բանակցություններում, բայց առաջվա մակարդակին չեն վերադառնա, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Երուսաղեմի հարցերով նախարար Զեեւ Էլկինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Երկրները ռազմավարական գործընկերներ էին, սակայն իրարից հեռացան Թուրքիայում իսլամիստների իշխանության գալու եւ Թուրքիայի արտաքին քաղաքականության` եվրոպական ինտեգրացիայից դեպի արաբամահմեդական աշխարհում դիրքերի ամրապնդում վերակողմնորոշման ֆոնին: Փոխադարձ սառեցման գագաթնակետ դարձավ «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպը. 2010-ին իսրայելցի «հատուկ ջոկատայինների» կողմից այն նավերի գրավումը, որոնք խախտում էին Գազայի սեկտորի արգելափակումը, ինչպես նաեւ նավարկության մասնակից ինը թուրքի մահը:
«Առաջընթաց կա, բայց մինչեւ վերջնագիծը դեռ հեռու է: Ամեն դեպքում Իսրայելն իրեն հույս չի տալիս Թուրքիայի հետ առանձնահատուկ մտերիմ եւ ներանձնական հարաբերությունների հաստատման առումով: Թուրքիան իրեն շատ անկայուն է պահում Իսրայելի նկատմամբ: Այդ պատճառով եթե հաջողվի մի փոքր կարգավորել իրավիճակը, դա լավ է, բայց առանձնահատուկ մտերիմ հարաբերություններ չենք սպասում», բանակցություններին առաջընթացի մասին տեղական ԶԼՄ-ների հաղորդագրություններն է մեկնաբանել գործակալության զրուցակիցը:
Մոսկվա այցի նախօրեին, ուր նա կուղեկցի Բենյամին Նեթանյահուին, Էլկինն ասել է, որ իսրայելա-թուրքական կարգավորման բանակցությունները ռուսական կողմի մոտ առարկություն չեն առաջացնում:
«Ես չեմ կարծում, թե Ռուսաստանը որեւէ առարկություն ունի Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ պոտենցիալ կարգավորման առումով: Սկզբունքորեն, Ռուսաստանը միշտ Մերձավոր Արեւելքում լարվածության առավելագույն թուլացման օգտին է հանդես գալիս, բայց, բնականաբար, եւ Ռուսաստանը, եւ Իսրայելը լավ հասկանում են, որ խոսքը Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ նախկին լավ հարաբերությունների վերականգնման մասին չէ, եթե այդ պայմանագիրը ստորագրվի: Առայժմ չեմ կարող ասել, թե դա երբ տեղի կունենա», — ասել է նախարարը, որն Իսրայելի ռազմաքաղաքական կառավարության անդամ է եւ Նեթանյահուի վստահված անձն է համարվում:
ԶԼՄ-ների տվյալներով, անցյալ տարվա վերջից նախապատրաստվող կարգավորման մասին համաձայնագիրը, բացի Թել Ավի եւ Անկարա դեսպանների վերադարձից, կետ է ներառում Թուրքիային իսրայելական բնական գազի մատակարարման մասին ներքին պահանջարկի բավարարման եւ եվրոպական շուկաներ տարանցման համար:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55