«Վիրուսային հեպատիտները մեծ բեռ են համաշխարհային առողջապահության և տնտեսության վրա։ Հայաստանը Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվան մոտեցել է բավական լավ ցուցանիշներով։ Հայ և վրացի ժողովուրդների բարեկամության շնորհիվ մենք առաջին անգամ իրականացնում ենք հեպատիտ Ց-ով հիվանդների բուժման աննախադեպ ծրագիր»,- Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ նախարարությունում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։
Նա ներկայացրել է, որ 2017թ. սկզբին ՀՀ կառավարության պատվիրակության Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակության բանակցությունների արդյունքում Վրաստանը Հայաստանին նվիրաբերել է ժամանակակից «Սովալդի» դեղը հեպատիտ Ց-ով հազար հիվանդի բուժման համար։
ՀՀ ԱՆ գլխավոր հեպատոլոգ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար Հասմիկ Ղազինյանը լրագրողներին ներկայացրել է, որ աշխարհում տարեկան 1.4 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից և դրա հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից և լյարդի առաջնային քաղցկեղից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` շուրջ 250 մլն մարդ վարակված են քրոնիկ հեպատիտ Բ-ով, 180 մլն՝ հեպատիտ Ց-ով, տարեկան հայտնաբերվում է հեպատիտ Ց վարակի 3-4 մլն նոր դեպք:
Բանախոսն այնուհետև անդրադարձել է հեպատիտ Ց-ով հազար հիվանդի բուժման ծրագրի մանրամասներին` շեշտելով, որ «Սովալդին» համարվում է ուղիղ ազդեցության ամենալավ հակավիրուսային դեղը։
Ծրագիրը հնարավորություն է հակավիրուսային բուժումը հեպատիտ Ց-ով վարակված տարբեր խավի հիվանդների համար մատչելի և հասանելի դարձնելու` կանխարգելելով հետագա բարդությունների զարգացումը այդ հիվանդներից մեծ մասի մոտ, լյարդի ցիրոզով հիվանդների մոտ ապահովելով վիրուսի բացակայությունը՝ դրանով իսկ լավացնելով կյանքի որակը և նվազեցնելով մահացության հավանականությունը։
Հասմիկ Ղազինյանը նաև նշել է, որ բուժվող հիվանդները գտնվում են խիստ հսկողության ներքո։ Արդյունքում, մեկամսյա բուժումից հետո 90% և ավելի հիվանդներն ազատվել են վիրուսից՝ գտնվելով շարունակական բուժման մեջ։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը ներկայացրել է, որ Հայաստանում վիրուսային հեպատիտ Ա-ի յուրաքանչյուր դեպքի արագ արձագանքման, իրականացված կանխարգելիչ և կոնտակտավորների պատվաստումների շնորհիվ հիվանդացության ցուցանիշը 2016 թվականին 2009-ի համեմատ նվազել է 24 անգամ. 2009թ. 624, 2016-ին` 24 դեպք): Իսկ 1999 թվականից մեր երկրում ներդրվել է հեպատիտ Բ-ի պատվաստում: Արդյունքում, մանկական բնակչության շրջանում արձանագրվել է հիվանդացության կտրուկ` 140 անգամ նվազում։ 2017թ. մինչև 14 տարեկանների շրջանում հեպատիտ Բ-ի դեպք չի արձանագրվել:
Վիրուսային հեպատիտների կանխարգելումը և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը 2015 թվականից գործադրել է ՀՀ-ում վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի վերահսկման և կանխարգելման նպատակային ծրագիր, որի արդյունքում 2016 թվականին 2008-ի համեմատ նկատվում է սուր վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության նվազում` 3 անգամ. 2008թ.՝ 111, 2016թ.` 37 դեպք):
Հավելենք, որ Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա միջոցառումները կրում են «Ոչնչացնենք հեպատիտը» կարգախոսը` նպատակ ունենալով միավորել ԱՀԿ անդամ երկրների ջանքերը` նվազեցնելու հեպատիտի բեռը համաշխարհային առողջապահության վրա:
Աղբյուր` Panorama.am
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44