«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նախորդ տարի վաճառել է իրեն պատկանող առանձնատունը և փոխարենը բնակարան գնել: Այս մասին տեղեկանում ենք Հակոբյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016թ. տարեկան հայտարարագրից:
Մասնավորապես, Վահե Հակոբյանը 55 միլիոն դրամով վաճառել է առանձնատունը և որոշ ժամանակ անց 275 հազար 874 եվրոյով բնակարան գնել: Միաժամանակ նա 20 միլիոն 740 հազար ռուբլով գնել է LEXUS ES 250 մակնիշի ավտոմեքենա: Նա նախորդ տարի նաև փոխառություններ է ունեցել 50 հազար ԱՄՆ դոլարի և 147 միլիոն 406 հազար դրամի չափով:
Դրամական միջոցները 2016թ. վերջին կազմել են 36 միլիոն 100 հազար դրամ, 193 հազար ԱՄՆ դոլար և 118 հազար դոլար: Իսկ տարեկան եկամուտներն էլ կազմել են 155 միլիոն 515 հազար դրամ և 192 հազար եվրո: Արտարժույթով արտահայտված եկամուտները ստացված փոխառություններն են՝ վարկերը, իսկ դրամով արտահայտված եկամուտներից 55 միլիոնը վաճառված ավտոմեքենայի գումարն է, 50 հազարը՝ ապահովագրական հատուցումները, իսկ մնացածն էլ՝ աշխատավարձ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55