tert.am-ը գրում է. Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքները Հայաստանում ինստիտուցիոնալ առումով ունեն մոտ 10 տարվա պատմություն և այդ ընթացքում արձանագրվել են զգալի տեղաշարժեր, նվաճումներ: Այս մասին թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվան՝ հուլիսի 30-ին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի դեմ հարցերով խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը:
«10 տարիների ընթացքում մեր արձանագրած հաջողություններն իսկապես զգալի են: Անկախության առաջին տարիների համեմատ թրաֆիքինգի զոհերի քանակը անհամեմատ կրճատվել է: Եթե 1992-1993 թթ. մեկ քրեական գործով անցնում էր թրաֆիքինգի 200 զոհ, ապա վերջին տարիներին քրեական գործերում ընդգրկված է լինում մեկ կամ երկու անձ»,- նշեց Կաժոյանը:
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության 2017 թ. հրապարակված մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ տարեկան զեկույցի՝ Հայաստանը արդեն 5-րդ տարին անընդմեջ լինում է առաջին երկրների խմբում: 187 երկրներից առաջին խմբում դասակարգվում են միայն 36-ը: Ընդ որում, Հայաստանը ԱՊՀ տարածքում միակ երկիրն, որ այս խմբում է գտնվում:
Կաժոյանի խոսքով՝ Հայաստանը հանդիսանում է թրաֆիքինգի համար սկզբնաղբյուր երկիր, իսկ Հայաստանից թրաֆիքինգային հոսքերը հիմնականում երեք ուղղություն ունի՝ սեռական շահագործում դեպի Թուրքիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և աշխատանքային շահագործում դեպի Ռուսաստան:
«Բնականաբար մեծ աշխատանքներ պետք է տարվեն այս երկրների հետ դեպի ուր միտված են Հայաստանի թրաֆիքինգային հոսքերը: Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը խոչընդոտում է լիարժեք աշխատանք տանելուն, բայց Ռուսաստանի և ԱՄԷ-ի հետ մենք բավականին հաջող աշխատում ենք»,- հայտնեց նա:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության 3-րդ վարչության Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Վաչե Հովսեփյանի տեղեկացմամբ՝ 2017 թ. Հայաստանում արձանագրվել թրաֆիքինգի 7 դեպք, որից 4 աշխատանքային շահագործման դեպքեր են, 3-ը՝ սեռական: Աշխատանքային թրաֆիքինգի բոլոր դեպքերը ներքին են, այսինքն, Հայաստանի քաղաքացիները շահագործման են ենթարկվել հենց ՀՀ սահմաններում, ընդ որում, մեկը մուրացկանության մեջ ներգրավելու միջոցով:
«Սեռական շահագործման դեպքերից մեկը կրկին ներքին է, երկուսը արտաքին, որոնցից մեկը տեղի է ունեցել Թուրքիայում, մեկը՝ ԱՄԷ-ում: Նշված դեպքերով ի հայտ են եկել թրաֆիքինգի ենթարկված 12 անձ, որոնցից 6 անչափահաս է եղել»,- հայտնեց Հովսեփյանը:
Նախորդ տարի արձանագրվել է թրաֆիքինգի 10 դեպք, որին զոհ է դարձել 24 մարդ:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ թրաֆիքինգի ենթարկելու համար Հայաստանում շատ խիստ պատիժ է նախատեսված՝ 5 տարուց մինչև 8 տարի ազատազրկում, իսկ ծանրացուցիչ հանգամանքներում անչափահասների դեպքում՝ 15 տարի:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության, կանանց հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Էլեոնորա Վիրաբյանը նկատեց, որ վերջին երկու տարվա ընթացքում հիմնականում արձանագրվում են աշխատանքային շահագործման դեպքեր: Եթե նախկինում թրաֆիքինգի դեպքերի 90 տոկոսը սեռական բնույթի էին և զոհերը հիմնականում կանայք էին, ապա վերջին տարիներին տղամարդկանց աշխատանքային շահագործման ենթարկելու դեպքերն են շատացել:
Ըստ վիճակագրության՝ 2016 թ. Հայաստանում թրաֆիքինգի զոհ է դարձել 24 անձ, որից 5-ը եղել են կանայք, 19-ը՝ տղամարդիկ:
«Մարդիկ աշխատանք են փնտրում և շատ դեպքերում հարևան, բարեկամներն են դա կազմակերպում: Աշխատանքի մեկնելիս նրանք պետք ունենան պայմանագիր, իրավունքներ, եթե կասկածների մեջ են ընկնում, ապա ցանկացած պահի կարող են զանգահարել նախարարության թեժ գծին՝ 114 համարով»,- ասաց Էլեոնորա Վիրաբյանը:
Ե՛վ Հայաստանում, և՛ Ռուսաստանում աշխատանքային շահագործման դեպքերը լինում են աշխատավարձ չտալու, փաստաթղթեր վերցնելու և ստրկական վիճակում պահելու ձևով: Աշխատանքային թրաֆիքինգի ենթարկվողները հիմնականում պարտքի կախվածության մեջ են ընկնում:
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26