ARM | RUS |

Սանիտարահիգիենիկ պայմանների պատճառով դադարեցվել է հացի արտադրության 20 տնտեսավարող սուբյեկտի աշխատանքը

28.07.17 | 15:27

Հուլիսի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության, անասնաբուժության և բուսասանիտարիայի տեսչությունների պետերը ներկայացրել են 2017 թ. առաջին կիսամյակի ընթացքում իրականացված պետական վերահսկողության արդյունքներն՝ ըստ ոլորտների:

Ծառայությունը վերահսկողություն է իրականացրել՝ առաջնորդվելով ինչպես ոլորտային, այնպես էլ սեզոնային ռիսկերի հիման վրա կազմված ծրագրով: 2017 թվականի առաջին կիսամյակում պետական վերահսկողություն է իրականացվել 622 սուբյեկտների մոտ, այդ թվում՝ 362 ստուգում, 186 դիտարկում, 74 անասնահամաճարակային մշտադիտարկում:

Արդյունքում, ելնելով խախտումների բնույթից, 35 տնտեսավարող սուբյեկտների արտադրական գործընթացը կասեցվել է, կայացվել է անձանց աշխատանքի թույլատրելու մասին 37 որոշում: ՍԱՊԾ-ն պետական վերահսկողության շրջանակներում առաջնորդվել տնտեսավարողներին նախ անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն, մասնագիտական աջակցություն տրամադրելու սկզբունքով. 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացում հանրապետության ողջ տարածքում մեր տեսուչներն այդ նպատակով այցելել են շուրջ 8000 տնտեսավարողի:

Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանն առանձնացրել է վերահսկողութան արդյունքում առավել հաճախ արձանագրվող խախտումները, դրանք են՝ սանիտարահիգիենիկ պահանջների և մակնշման անհամապատասխանությունները, համապատասխանության գնահատման ընթացակարգերի խախտումները, աշխատակիցների նախնական և պարբերական բժշկական զննությունների խախտումները, լաբորատոր փորձաքննությունների արդյունքում արձանագրված անհամապատասխանությունները: Այս ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել նախակրթական և հանրակրթական ուսումնական հաստատություններում սննդամթերքի անվտանգության խնդիրներին. պետական վերահսկողությանը զուգահեռ, հանրապետության բոլոր մարզերում մարզպետարանների պատասխանատուներին և հանրակրթական հաստատությունների տնօրեններին ներկայացվել են սահմանված պահանջներն ու համակարգային խնդիրների լուծման ուղիները:

Զովացուցիչ ըմպելիքների արտադրության ոլորտում վերահսկողության միջոցառումներ են իրականացվել 34 տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնց արդյունքում 16-ի արտադրական գործընթացը ժամանակավորապես կասեցվել է: Հացի արտադրության ոլորտում դեռևս նախորդ տարվա վերջից սկսած ստուգումների արդյունքում 20 տնտեսավարող սուբյեկտների գործունեություն կասեցվել է՝ հիմնականում պայմանավորված սանիտարահիգիենիկ պայմանների անհամապատասխանությամբ: Այս ոլորտում 2017 թվականին արդեն էական փոփոխություններ են կատարվել՝ իրականացվել են վերանորոգման և արտադրական սարքավորումներով վերազինման աշխատանքներ: Նաև՝ ՍԱՊԾ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել են ոլորտային քննարկումներ ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 700 տնտեսվարողների մասնակցությամբ: Ծառայությունն արդեն հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից սկսած, հաց-հացաբուլկեղենը և միսը պետք է տեղախոխվեն սանիտարական անձնագրեր ունեցող տանսպորտային միջոցներով, որի մասին արդեն իսկ ծանուցումներ է ուղարկել 1316 տնտեսվարողների: Օգոստոս ամսին ակտիվորեն կշարունակվեն իրազեկման աշխատանքները:

2017 թվականի առաջին կիսամյակում ստուգումներ են իրականացվել 13 կաթնամթերք արտադրող ընկերությունների մոտ: Հաշվի առնելով կաթնամթերքի արտադրության սեզոնային բնույթը և ռիսկայնությունը՝ ներկայումս Ծառայության կողմից ստուգումներ են իրականացվում կաթնամթերք արտադրող 50 ընկերություններում: Ծառայությունը, հուլիսի սկզբից սկսած, ստուգումներ և դիտարկումներ է իրականացնում պաղպաղակի իրացման շուկայում՝ 14 տնտեսվարողների մոտ: Հետք» էլեկտրոնային կայքի հրապարակած արդյունքների հիման վրա, դիտարկման հրաման է բացվել նաև հրապարկման մեջ տեղ գտած և ներմուծված՝ ռուսական ծագման երկու ապրանքատեսակների համար: Պետական վերահսկողության շրջանակներում ապրանքատեսակներից նմուշներ են վերցվել և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Կաթնամթերքի արտադրության ոլորտում իրականացվող պետական վերահսկողությունը գտնվում է ընթացի մեջ, թեև արդեն կասեցվել է պաղպաղակի 4 արտադություն: Ծառայությունն, ընդհանուր առմամբ, կասեցրել է կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող 13 տնտեսավարող սուբյեկտների արտադրական գործընթացը: Ամբողջական արդյունքները կհրապարակվեն վերահսկողության ավարտից հետո:

Անասնաբուժության ոլորտում, տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի ներկայացմամբ, պետական վերահսկողություն է իրականացվել 58 տնտեսվարողների մոտ: Հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ տրվել են թերությունները վերացնելու հանձնարարականներ՝ մսի իրացման 43 վայրերում, անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող 5 կազմակերպությունում, 5 ֆերմայում և 5 սպանդանոցում: «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագ¬րի շրջանակներում, հանրապետությունում կայուն անասնահամաճա¬րա¬կային իրավիճակն ապահովելու նպատակով, իրականացվել են խոշոր և մանր եղջերավոր կենդանիների՝ ավելի քան 3.5 մլն անասնահակահամաճարակային միջոցառում: Կարևորելով պարտադիր սպանդանոցային մորթի կիրառումը՝ պաբերաբար հանդիպումներ են իրականացվել սպանդանոցների ներկայացուցիչների հետ, արդյունքում՝ ՍԱՊԾ-ի սննդի շղթայի օպերատորների բազայում մինչ 2017 թվականը գրանցված 6 սպանդանոցի թիվը հասել է 15-ի: Հիմք ընդունելով կառավարության ծրագրով և արձանագրային որոշմամբ սահմանված՝ 2017 թվականի մայիսի 1-ից պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերման պարտադիր նորմը, ստուգում է իրականցվել պետական գնումների գործընթացով կնքված պայմանագրերին համաձայն մատակարարումներ իրականացնող 6 տնտեսավարող սուբյեկտների մոտ, որի արդյունքում որոշ մատակարարներ արդեն իսկ թարմ մսի խմբաքանակները սկսել են ձեռք բերել սպանդանոցից: Ծառայությունը պետական գնումների գործընթացին մասնակից 800 մատակարարների արդեն ծանուցումներ է ուղարկել այս փոփոխության վերաբերյալ: Ծառայության կողմից խստացվել է վերահսկողությունը մսի իրացման շղթայի բոլոր օղակներում, արդյունքում մսի իրացման պայմանները Խորենացի փողոցի մսի տաղավարներում Էականորեն բարելավվել են:
Բուսասանիտարիայի բնագավառում, ըստ տեսչության պետ Արթուր Նիկոյանի, 2017 թվականին հաստատվել է բուսասանիտարական մշտադիտարկման, նմուշառման և լաբորատոր փորձաքննության պլան-ժամանակացույցը, որն ընդգրկում է հանրապետության բոլոր համայնքները և բոլոր մշակաբույսերը: Ըստ այդմ՝ նախատեսվում է մինչև տարեվերջ իրականացնել շուրջ 6000 նմուշառում և ենթարկել լաբորատոր փորձաքննության՝ հայտնաբերելու նպատակով բույսերի հիվանդություններն ու վնասատուները: Ծրագրված մշտադիտարկման կեսն արդեն իրականացվել է, որի արդյունքներով այն հողատարածքներում, որտեղ հայտնաբերվել են բույսերի վնասատուներ և հիվանդություններ, հողատերերին տրվել է մասնագիտական խորհրդատվություն: Մինչև ընթացիկ տարվա ավարտը կկազմվի մեր երկրի բուսասանիտարական վիճակի մասին հաշվետվություն՝ ըստ գոտիականության, և կուղարկվի բոլոր առևտրային գործընկեր երկրներին՝ նպաստելով արտահանման գործընթացի կազմակերպանը:

Ծառայության ուշադրության կենտրոնում են նաև ջերմատնային տնտեսությունները, որտեղ վնասակար օրգանիզմները հայտնաբերելու, դրանց դեմ պայքարի համար օգտագործվող թունաքիմիկատները և սահմանված չափաքանակները պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվել: Նույնը վերաբերում է նաև օգտագործվող պարարտանյութերին: 2017 թվականի ընթացքում գրանցվել է 100-ից ավելի պեստիցիդ և ագրոքիմիկատ, միաժամանակ՝ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացվել ՀՀ տարածք ներմուծվող պեստիցիդների և ագրոքիմիկատների նկատմամբ. միայն լաբորատոր փորձաքննության արդյունքով է թույլատրվել նշված ապրանքատեսակները ներմուծել հանրապետություն: Այս գործողությունները հնարավորություն են ստեղծում բացառել անորակ պեստիցիդի կամ ագրոքիմիկատի ներկրումը մեր երկիր, պաշտպանում հողոգտագործողներին տնտեսական կորուստներից և նվազագույնի հասցնում հնարավոր բացասական հետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա: Պեստիցիդների և ագրոքիմիկատների նկատմամբ վերահսկողություն է իրականացվում նաև իրացման փուլում, մասնավորապես՝ ընթացքի մեջ են պեստիցիդների և ագրոքիմիկատների վաճառակետերի դիտարկումները՝ անորակ, ժամկետանց, չգրանցված կամ արգելված պեստիցիդներն ու ագրոքիմիկատները հայտնաբերելու նպատակով: Մի քանի օրվա արդյունքներով՝ արդեն կան վաճառքը կասեցնելու դեպքեր:

Ծառայությունը, ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության և ՀՀ վարչապետի հանձնարարականների հիման վրա, քայլեր է ձեռնարկել արտահանման վարչարարության նվազեցման և արտահանվող պտուղ բանջարեղենի սերտիֆիկացման ժամանակահատվածի կրճատման նպատակով: Արդյունքում, ՀՀ-ից արտահանվող թարմ պտուղ-բանջարեղենի բուսասանիտարական զննումը և արտահանման հավաստագրի տրամադրումը իրականացվում է ընդամենը 20 րոպեում: Միաժամանակ՝ կառավարության քննարկմանն է ներկայացվել նախագիծ, որի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի պեստիցիդների և ագրոքիմիկատների վաճառքն իրականացնել նաև կրպակային ձևով՝ առավել տեսանելի ու վերահսկելի դարձնելով վաճառքը:


Մենք պետք է առաջնորդվենք մեր երկրի շահով. Թաթոյան

Մենք պետք է առաջնորդվենք մեր երկրի շահով. Թաթոյան

15:30

Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան

Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան

14:13

Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը Մատենադարանից տեղափոխվեց Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի

Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը Մատենադարանից տեղափոխվեց Մուղնու Սուրբ Գևորգ...

14:03

Ուժեղ Հայաստանում վախի և քաղաքական հետապնդումները էջը փակվելու է. Վարդեւանյան

Ուժեղ Հայաստանում վախի և քաղաքական հետապնդումները էջը փակվելու է....

20:04

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքն ավարտվեց. Մեկնարկեց երթը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքն ավարտվեց. Մեկնարկեց երթը...

19:52

Իրանի եւ ԱՄՆ բանակցություններն Իսլամաբադում կարող են երկարացվել եւս մեկ օրով. Tasnim

Իրանի եւ ԱՄՆ բանակցություններն Իսլամաբադում կարող են երկարացվել եւս մեկ օրով....

19:50

«Իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ զավակներիս, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին և փոխելու եմ քաղաքացիների կյանքը». Սամվել Կարապետյան

«Իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ զավակներիս, իսկ ես...

19:45

Գողությունը բացահայտվել է

Գողությունը բացահայտվել է

11:04

Թրամփը դարձյալ զայրացել է Իրանի վրա

Թրամփը դարձյալ զայրացել է Իրանի վրա

10:46

Վթարի է ենթարկվել Փաշինյանին ուղեկցող Ոստիկանության գվարդիայի ավտոբուսը, կա 1 զոհ, 12 տուժած

Վթարի է ենթարկվել Փաշինյանին ուղեկցող Ոստիկանության գվարդիայի ավտոբուսը, կա 1 զոհ, 12...

10:38

ԿԸՀ-ն կուսակցություններին և դաշինքներին հրավիրում է քննարկման

ԿԸՀ-ն կուսակցություններին և դաշինքներին հրավիրում է...

10:29

Եգիպտոսը հայազգի դիվանագետի պատկերով փոստային նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել

Եգիպտոսը հայազգի դիվանագետի պատկերով փոստային նամականիշ-գեղաթերթիկ է...

10:06

Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել. ԱԺ մի քանի պատգամավորներ կմասնակցեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստերին

Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել. ԱԺ մի քանի պատգամավորներ կմասնակցեն ԱՊՀ...

09:39

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, չորս վիրավոր կա

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, չորս վիրավոր...

09:18

Իրանի և ԱՄՆ-ի միջև հիմնական բանակցությունները տեղի կունենան ապրիլի 11-ին. Al Hadath

Իրանի և ԱՄՆ-ի միջև հիմնական բանակցությունները տեղի կունենան ապրիլի 11-ին. Al...

09:03

Սամվել Կարապետյանը հանդես կգա ուղերձով՝ վաղվա հանրահավաքի ժամանակ

Սամվել Կարապետյանը հանդես կգա ուղերձով՝ վաղվա հանրահավաքի...

20:53

Հայտնի է վթարկ զոհերի ու վիրավորների ինքնությունը

Հայտնի է վթարկ զոհերի ու վիրավորների ինքնությունը

18:33

Փաշինյանը հրավիրում է ավտոերթի

Փաշինյանը հրավիրում է ավտոերթի

18:09

Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Ծառուկյան

Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու...

17:33

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստ

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի...

17:14

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44