Համաշխարհային զարգացումները տարբեր ժամանակաշրջաններում պետությունների համար նորանոր խնդիրներ են սահմանում: Եվ առավել հաջողակ ու արդյունավետ է դառնում այն պետությունը, որը կարողանում է ճիշտ կողմնորոշվել ու արդյունքում այդ խնդիրներն ըստ պատշաճի լուծել:
Վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ը խաղում է համաշխարհային մոդերատորի դեր, որի հետ Հայաստանն ունի բավական ջերմ հարաբերություններ, իսկ Ռուսաստանի հետ, որպես տարածաշրջանային ու «Եվրասիական» խաղացողի, ինչպես նաև Հայաստանի ռազմավարական դաշնակցի, զարգանում են համագործակցության լայն հարթություններ:
Մինչդեռ 21-րդ դարը կարծես իրավիճակային գլոբալ փոփոխությունների առաջ է փորձում կանգնեցնել մեզ, այն առումով, որ համաշխարհային լուրջ ուժ ու կշիռ է ձեռք բերում Չինաստանը, որն սպառնում է համաշխարհային քաղաքականության մեջ ստանձնել աննախադեպ դերակատարություն: Այս առումով ուրախալի ու գնահատելի է, երբ Հայաստանի ու Չինաստանի հարաբերությունները գնալով խորանում ու ավելի բազմավեկտոր բնույթ են ձեռք բերում:
Այսօր ևս Չինաստանի հետ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը նշել է, որ վերջին շրջանում ակտիվացել են քննարկումները Հայաստանի տնտեսությունում չինական խոշորամասշտաբ ներդրումների իրականացման ուղղությամբ:
Իսկ Ճան Գաոլին իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի դերը Չինաստան ԵԱՏՄ հարաբերությունների զարգացման առումով, ապա ընդգծել, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է հայ գործընկերների հետ համապատասխան քայլեր իրականացնել, նաև ֆինանսավորել արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ճանապարհաշինության, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում կարճաժամկետ, երկարաժամկետ ու հեռանկարային խոշոր ծրագրեր կյանքի կոչելու համար: Այնուհետև զրուցակիցներն անդրադարձ են կատարել մի քանի խոշոր կոնկրետ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին ու առաջիկա քայլերին:
Ի հավելումն նշենք նաև, որ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր, որով ՉԺՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը տրամադրում է անհատույց օգնություն 60 մլն չինական յուանի չափով` ՀՀ Հանրային հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի և ՀՀ այլ ծրագրերի քննարկման ու իրականացման համար:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34