Ռուսաստանի Դաշնության կողմից ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արջագանքման կենտրոնին տրամադրված փրկարարական գույքը, տեխնիկան և սարքավորումներն արդեն կիրառվում են փրկարարական աշխատանքներում: ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատին տրամադրված «Солар 555 МК» և «Корвет 500 – FISH» մոտորանավակները փորձարկվում են Սևանա լճում և պատրաստ են լողափերում հերթապահություն իրականացնել: Ռուսաստանից ժամանած մասնագետները ուսուցում են կազմակերպել հայ գործընկերների համար՝ ծանոթացնելով մոտորանավակների կարողություններին և բնութագրին: «Корвет 500 – FISH» մոտորանավակի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, ընդհանուր երկարությունը՝ 510 սմ, լայնությունը՝ 205 սմ: Նախատեսված է 6 անձ տեղափոխելու համար: «Солар 555 МК»-ն փչովի մոտորանավակ է, որի երկարությունը 550 սմ է, լայնությունը՝ 195 սմ: Նախատեսված է 8 անձ տեղափոխելու համար: Սևանա լճում ամառային լողաշրջանի ընթացքում շուրջօրյա հերթապահություն իրականացնող Հատուկ ջրափրկարարական ջոկատը նախատեսում է մոտորանավակներով դիտարկումներ և պրոֆիլակտիկ շրջայցեր կազմակերպել ափամերձ տարածքներ՝ անհրաժեշտ ցուցումներ և հրահանգներ տալ հանգստացողներին: Երեք մոտորանավակներն այսուհետ հնարավորություն կտան առավել արագ արձագանքել պատահարներին և հնարավորինս շատ տարածքներ ընգդրկել դիտարկումներում: Հատուկ ջրափրկարարական ջոկատն ունի նաև ամենագնաց մեքենա, որը կահավորված է ջրափրկարարների տեղափոխման և հանգստի համար անհրաժեշտ պարագաներով ու ջեռուցման համակարգով։ Այն զինված է անհրաժեշտ ջրափրկարարական գույքով՝ փչովի մոտորանավակ, շարժական էլ. գեներատոր, ստորջրյա հետախուզության սարք, շնչառական ապարատներ, պահեստային օդամբարներ, ամառային և ձմեռային ջրափրկարարական հանդերձանք, լապտերներ, կարթաձողեր, հալոգենային լուսարձակներ` մթության պայմաններում աշխատելու համար, պատգարակներ, փրկարարական գործիքներ, առաջին բուժօգնության պարագաներ, ռադիոկապի միջոցներ։ Ջոկատն ունի նաև հեռակառավարվող «Գնոմ» սարք, որն օգտագործվում է ստորջրյա հետախուզության և նկարահանումների համար` մինչև 120 մ խորության վրա: Տրամադրված նոր մոտորանավակները կհամալրեն ջրափրկարարական առաջին անհրաժեշտության և կարևորության գույքերի շարքերը:
© shamshyan.com
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26