Գործարկվել է հարկային և մաքսային ծառայությունների միասնական կայքէջը՝ www.petekamutner.am
Բարեփոխումների նոր փուլ սկսած պետական եկամուտների կոմիտեն բիզնեսի հետ շփման միասնական հարթակ է ձևավորել: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից։
Հարկ վճարողները և Հայաստանի մաքսային սահմանը հատողներն այսուհետ կարող են իրենց հետաքրքրող տեղեկատվությունը ստանալ մեկ հասցեից՝ www.petekamutner.am կայքից: «Ամսական մինչև 360 000 այցելու ունեցող հարկային և մաքսային ծառայությունների կայքերը ստեղծված են եղել արդիական մոտեցումներով, սակայն ժամանակին համընթաց կատարելագործելու անհրաժեշտություն է առաջացել»,-նշել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:
Բիզնեսի հետ կայուն երկխոսություն և գործընկերություն պահպանելու նպատակով ստեղծված կայքը միավորում է մաքսային և հարկային ծառայությունների մասնագիտացված կայքէջերը: «Այցելուների կարծիքի և նոր տեխնոլոգիաների հիման վրա ձևավորված հարթակը գործելու է օգոստոսի 1-ից»,-հայտնել է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը:
Կայքի շնորհանդեսին ներկա էին ՊԵԿ ղեկավարությունը, եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչները: «Ողջունելի է, որ ՊԵԿ-ը հավատարիմ է մնում որդեգրած սկզբունքին և կարևորելով բիզնես հանրության հետ համագործակցությունը՝ նրանց շահերը ներկայացնող կառույցներին առաջարկում է գնահատել նորամուծությունն ու դիտողություններ ներկայացնել»,-նկատել է Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը:
Կայքում առանձնացված է «Էլեկտրոնային ծառայություններ» բաժինը, որտեղ հնարավոր է իրականացնել բոլոր այն գործարքները, որոնք կոմիտեն էլեկտրոնային է դարձրել՝ արդիական գործելաոճ առաջարկելով բիզնեսին:
Տեղեկատվությունը տարանջատված է ըստ թիրախային խմբերի. անհատ ձեռներեցը, ներկրողը, արտահանողը կամ զբոսաշրջիկը շատ արագ կարող են գտնել իրենց հարցերի պատասխանները: Նոր ձևավորմամբ հարկային օրացույցը հարկ վճարողին հուշում է՝ երբ և ինչ հարկատեսակ վճարել: Իսկ ներքին և ԵԱՏՄ տարանցման փնտրման համակարգերը ցույց են տալիս, թե ապրանք ներկրող բեռնատարը մաքսային սահմանը երբ է հատել և ուր է ուղևորվում:
«Կայքի միջոցով հնարավոր է ստուգել ՀԴՄ կտրոնի, դրոշմապիտակի վավերականությունը, ստանալ ներմուծողի, արտադրողի կամ ժամկետի վերաբերյալ տեղեկատվություն. այսինքն՝ ՊԵԿ-ը սպառողին տրամադրում է հսկողական գործիքակազմը՝ հանրային հսկման հնարավորություն ստեղծելով»,-ընդգծել է Միքայել Փաշայանը՝ հավելելով, որ ՊԵԿ-հարկ վճարող առցանց շփումը խրախուսելու նպատակով գործարկված միասնական հարթակը միտված է գործարարի հարմարավետությանը և կոմիտեի հետ շփման նվազեցմանը: «Mobile» տարբերակի շնորհիվ կայք կարելի է մուտք գործել նաև բոլոր տեսակի սմարթֆոններից:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44