2017 թվականի առաջին կիսամյակում Հանրային պաշտպանի գրասենյակի քրեական գործերի քանակը 3425 է, քաղաքացիական գործերի քանակը՝ 3277: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քրեական գործերն ավելացել են 365-ով, քաղ գործերի աճը՝ 869: Այսօր 54 հաստիքով աշխատող 71 հանրային պաշտպան կա, որից 28-ը Երևանում, 43-ը՝ մարզերում: Տվյալները ներկայացերել է ՀՀ փաստաբանների պալատի մամուլի կենտրոնը:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ 2016 թվականին ամբողջ ծավալով գործարկվել և արդեն իսկ անխափան գործում է «Հանրային պաշտպանի գրասենյակ» էլեկտրոնային ծրագիրը: ՀՀ փաստաբանների պալատի մամուլի կենտրոնի հաղորդմամբ, էլեկտրոնային հանրային պաշտպանի ծրագրի մշակումն ու ներդնումն իրականացվել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության (ABA ROLI) և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է հեշտացնել, կենտրոնացնել և առավելագույնս արդյունավետ դարձնել ՀՊԳ գործունեությունը: Այն իրենից ներկայացնում է ՀՊԳ էլեկտրոնային կառավարման համակարգ, որն ունի ՀՊԳ գործունեության ընթացքում կիրառված փաստաթղթերի արխիվացման և հաշվետվությունների ավտոմատ գեներացման հնարավորություններ:
«Էլեկտրոնային հանրային պաշտպան ծրագիրը հանրային պաշտպաններին հնարավորություն Է տալիս, չգտնվելով աշխատավայրում, կատարել իրենց աշխատանքային որոշ գործառույթներ: Այն ամբողջական տեղեկատվական բազա է, որը թարմացվում է յուրաքանչյուր պահի:
Ծրագրով ներդրված է մոդուլները հնարավորություն են տալիս բարձրացնել հանրային պաշտպանի գրասենյակի կողմից տրամադրվող անվճար իրավաբանական օգնության որակը, հաշվի առնելով համակարգի հետևյալ գործառույթները՝
. հանրային պաշտպանների աշխատաժամանակի տնտեսում և նրանց ծանրաբեռնվածության նվազեցում.
. հանրային պաշտպանի գրասենյակի կառավարումը, փաստաթղթերի կազմումը և շրջանառությունը, տեղեկատվության որոնումն ու առցանց օգտագործումը, ինչպես նաև հանրային պաշտպաններին գործերի մակագրումն ապահովող միասնական կենտրոնացված տեղեկատվական համակարգի առկայություն.
. հանրային պաշտպանի գրասենյակ ուղղված գործերի արդյունավետ բաշխում,
. հանձնարարության (գործի) առցանց մակագրում,
. հանրային պաշտպանի գործունեության նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացում:
. հանրային պաշտպանի գործունեության վիճակագրության վարում.
. հանրային պաշտպանի կողմից ըստ տարբեր չափանիշների տրամադրվող հաշվետվությունների գեներացում.
. հաճախորդների տվյալների շտեմարանների վարում.
. տիպային փաստաթղթերի գեներացում.
. յուրաքանչյուր գործով (խորհրդատվություն, փաստաթղթի կազմում, ներկայացուցչություն, պաշտպանություն և այլն) առանձին էլեկտրոնային արխիվի վարման հնարավորություն.
. դատական նիստերի կամ դատավարական այլ գործողությունների վերաբերյալ օրացույցի վարում և դրանց անցկացման ժամանակի և տեղի վերաբերյալ համապատասխան հիշեցում.
. էլեկտրոնային արխիվի վարում.
. համակարգում անհրաժեշտ չափանիշներով տեղեկատվության որոնում:
Ծրագրի միջոցով ապահովվում է նաև Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ դիմումների և որոշումների կենտրոնացված և միասնական հաշվառումը, ինչպես նաև այն հնարավորություն է տալիս իրականացնել էլեկտրոնային մոնիթորինգ և վերահսկողություն մարզերի հանրային պաշտպանների կողմից գործերի վարման ժամկետների և արձանագրված արդյունքների վերաբերյալ:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55