Եվրոյի փոխարժեքը վերջին շրջանում աստիճանաբար, բայց հետևողականորեն աճում է: Այսօր՝ հուլիսի 28-ին արդեն մեկ եվրոն հայաստանյան ռեզիդենտ բանկերի կողմից վաճառվում էր 569 դրամ փոխարժեքով:
Համեմատության համար ներկայացնենք եվրոյի փոխարժեքների ավելացումները վերջին ամիսների կտրվածքով. մասնավորապես, հունիսի 28-ին 1 եվրոն գնվում էր 549 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով, մայիսի 27-ին 1 եվրոն գնվում էր 545 դրամ առավելագույն փոխարժեքով, ապրիլի 27-ին 1 եվրոն գնվում էր 535 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով, մարտի 27-ին՝ 531 ՀՀ դրամ, փետրվարի 28- ին՝ 520 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով: Իսկ տարեսկզբին՝ մի քանի օր եվրո կարելի էր գնել անգամ 500 դրամով:
Tert.am–ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը եվրոյի փոխարժեքի հետևողական աճը բացատրեց հետևյալ կերպ. «Դա կարող է պայմանավորված լինել Եվրամիությունից ապրանքների, սարքավորումների և տեխնոլոգիաների ներմուծման ծավալների աճով, որովհետև ներկայումս Հայաստանում իրականացվում են մեծ ներդրումային ծրագրեր: Այսինքն՝ օտարերկրյա ներդրողը գալիս է դոլարով, այն վերածում է եվրոյի, որ ներմուծում անի՝ Ֆրանսիայից, Գերմանիայից»:
Մյուս կողմից՝ տնտեսագետը չի բացառում, որ դրամի նկատմամբ եվրոյի կտրուկ և հետևողական արժևորումը կարող է պայմանավորված լինել սպեկուլյատիվ վարքագծով. «Մարդիկ սպասումներ ունեն, որ հնարավոր է էլի արժեզրկվի դրամը, եվրոն թանկանա, իրենք ներդրում են անում, որ հետագայում թանկով վաճառեն»:
Ասվածի համատեքստում տնտեսագետը տեսնում է Կենտրոնական բանկի կողմից ինտերվենցիա անելու քաղաքականության անհրաժեշտություն:
Տնտեսագետ Կարեն Խալաֆյանը, hակառակը, նման անհրաժեշտություն չի տեսնում և ասաց, որ իրականում եվրոյի թանկացումը որևէ կապ չունի հայաստանյան իրողությունների հետ:
«Սա միջազգային թրենդ է. ողջ աշխարհում եվրոն թանկացել է դոլարի նկատմամբ և, քանի որ Հայաստանում դոլարի կուրսը կայուն է, եվրոն դրամի նկատմամբ էլ է թանկանում: Պատճառները գլոբալ են, միջազգային են, եվրոն վերջին ժամանակներս բավականին թուլացել էր, հիմա կան որոշակի սպասումներ, որ Եվրոպական կենտրոնական բանկը կամաց-կամաց կրճատելու է այդ թուլացման գործընթացները, և այդ սպասումներն են բերում մի կողմից, և մյուս կողմից էլ դոլարը, չնայած ակնկալվում էր, որ Ֆեդերալ պահուստային հիմնադրամը պետք է բարձրացներ տոկոսները, դեռ չի բարձրացրել»,-բացատրեց տնտեսագետը:
Ինչ վերաբերում է ինտերվենցիաներին, ապա նա ասաց, որ ԿԲ-ն որոշակի ինտերվենցիաներ անում է և դարձել է դոլարի ձեռքբերող՝ դրանով լուծելով 2 խնդիր՝ համալրելով իր պահուստային ֆոնդը և թույլ չտալով, որ դրամն, ամրապնդվելով, ճնշի տեղական արտահանողներին
22:40
22:17
20:20
19:56
19:54
19:19
19:03
16:43
16:33
16:18
15:55
15:47
15:22
15:05
14:45
14:22
14:22
14:00
13:36
13:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15