Էջմիածնում չգործող հինգ հարկանի հյուրանոցի տանիքից հուլիսի 27-ին ցած նետված 15-ամյա աղջիկը դեռ գտնվում է « Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, նրա կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
Նրա խոսքով, աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է, սակայն դրական դինամիկա կա:
Դալլաքյանը նշեց, որ 15-ամյա աղջկա կյանքին վտանգ է սպառնում. «Դե, միչեւ լրիվ չառողջանա, վտանգ սպառնում է»,-ասաց նա՝ հավելելով, որ գրեթե բոլոր օրգանները վնասված են, նաեւ գանգուղեղային տրավմա եւ կոտրվածքներ ունի ունի: Դալլաքյանը չցանկացավ նշել՝ արդյոք աղջիկը գիտակցություն ունի, թե ոչ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 27-ին, ժամը 14:21-ին, ԱԻՆ-ում տեղեկություն էր ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 107 հասցեում գտնվող 5 հարկանի շենքի տանիքից քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել՝ նետվելով ցած:
Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ի վերջո, 15-ամյա Վ. Հ.-ն իրեն ցած էր նետել տանիքից, որից հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վաղարշապատի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել էին ծանր:
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26