ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ:
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Նախնական տվյալներով՝ 2017 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՍՊ ընկերությանը պատկանող, Դեբեդ գետի վրա տեղակայված Շնողի ջրատար հանգույցի դարպասի բացման արդյունքում, տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար պատասխանատու անձի կողմից դրանց խախտելու հետևանքով, տեղի է ունեցել ջրի հունի բարձրացում, որի ընթացքում վերը նշված հանգույցից շուրջ 800 մետր հեռավորության վրա` Լոռու մարզի Շնող-Քարկոփ գյուղերի միջանկյալ հատվածով հոսող Դեբեդ գետն անցնելիս՝ Ս. Վարդանյանին և նրա մորը` Ռ. Վերմիշյանին, գետը քշել է, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քրեական գործով Ռ.Վերմիշյանը ճանաչվել է տուժող:
Նախաքննությունը շարունակվում է:
Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և ամբողջական քննությունն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44