ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունն այս ժամանակահատվածում մեծ ուշադրություն է դարձրել հատկապես նախակրթական և հանրակրթական ուսումնական հաստատություններում սննդամթերքի անվտանգության խնդիրներին:
Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը Tert.am-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ոլորտին մեծ ուշադրություն դարձնելու հիմքում քաղաքացիների բողոքները չեն: Նրա խոսքով՝ իրենց աշխատանքի և ուսումնասիրության արդյունքներն են ցույց տվել, որ այդտեղ մեծ անելիք կա:
«Այստեղ աշխատանք ունենք ոչ միայն մենք, այլև տեղական ինքնակառավարման մարմինները: Բան այն է, որ նախակրթական և հանրակրթական ուսումնական հաստատությունները գտնվում են ՏԻՄ ենթակայության ներքո»,- ասաց նա:
Դանիելյանը նկատեց, որ սննդային թունավորում որակում են այն, երբ աղտոտվածությունն անցնում է սննդի միջոցով: Միևնույն ժամանակ նա նշեց, որ 90 տոկոսից ավելի դեպքերում սննդային թունավորում են որակում այն, երբ սնունդը երկրորդային աղտոտվածության կամ մարդկային գործոնի հետևանքով է աղտոտվում:
«Սրան զուգահեռ մեր թե՛ նախակրթական, թե՛ հանրակրթական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման որակը ներկայացվող պահանջներին չի համապատասխանում, մենք դեռ գնահատում ենք այս ոլորտն անբավարար: Եթե խոսենք մարզերի մասին, ապա այնտեղ ունենք 70-ական թվականների կառուցված շենքեր, որոնք ունեցել են տիպային բուֆետներ։ Դրանք այժմ չեն գործում, ստեղծվել են հարմարեցված սենյակներ, որտեղ չկան հիգիենայի համար ներկայացվող պահանջները»,- շարունակեց Դանիելյանը:
Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետը նշեց, որ հարցի կարգավորման հետ կապված մարզպետարաններում հանդիպումների շարք են սկսել՝ շարադրելով խնդիրներն ու պահանջները: Դանիելյանի գնահատմամբ՝ միայն իրենց վերահսկողությամբ խնդիրը չի կարգավորվում, և յուրաքանչյուր մարմին պետք է գիտակցի պատասխանատվության իր չափը:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44